• Latest news

Ինչո՞ւ է այդքան կարեւոր հետեւել օրգանիզմում D վիտամինի մակարդակին

25 հոկտեմբերի, 2019  22:36

D վիտամինի պակասը բացասաբար է անդրադառնում 60-ն անց մարդկանց մկանային համակարգի աշխատանքի վրա, պարզել են Դուբլինում Սուրբ Երրորդության քոլեջի աշխատակիցները:

The Indian Times-ը հաղորդում է, որ գիտնականները հետազոտություն են անցկացրել ավելի քան 4 հազար տարեց կամավորների մասնակցությամբ եւ պարզել, որ վիտամինի դեֆիցիտի ֆոնին մկանային թուլությունը գրեթե 2 անգամ ավելի հաճախ է հանդիպել՝ վիտամինի նորմալ մակարդակի առկայության համեմատությամբ (40,4 տոկոս ընդդեմ 21,6 տոկոսի):

Այս վիտամինի պակասի պատճառով մարդկանց մկանային համակարգի աշխատանքի խանգարումները 3 անգամ ավելի հաճախ են հանդիպել՝ 25,2 տոկոս ընդդեմ 7,9 տոկոսի: Ստացվում է, որ D վիտամինի դեֆիցիտը զգալիորեն մեծացրել է մկանային ուժի եւ աշխատունակության նվազման հավանականությունը: Գիտնականներն ասում են, որ վիտամինի դեֆիցիտի կանխարգելումը թույլ կտա կանխել թե՛ մկանների, թե՛ ոսկորների հետ կապված խնդիրները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել