• Latest news

Շաբաթը 52 ժամից ավելի աշխատող մարդիկ ենթակա են ճաղատանալու վտանգին. հետազոտություն

26 հոկտեմբերի, 2019  11:16

Շաբաթը 52 ժամից ավելի աշխատող մարդիկ ենթակա են ճաղատանալու ռիսկին, այս մասին վկայում է կորեացի գիտնականների նոր հետազոտությունը, որին մասնակցել է 13 հազար մարդ։

Ինչպես նշում է Republic World-ը, գիտնականները ճաղատանալու բարձր ռիսկը բացատրում են հորմոնալ ֆոնի վրա սթրեսի ազդեցությամբ։ Իսկ հորմոնալ ցուցանիշների փոփոխությունները վտանգավոր են մազերի համար եւ կարող են արգելակել մազերի ֆոլիկուլների աճը։

Հիմքեր կան նաեւ ենթադրելու, որ փոխվում է հանգստի փուլը (թելոգեն), եւ մազերն արդյունքում բոլորովին չեն աճում։

Հետազոտության հեղինակ Կյոն Հուն Սոնը նշել է, որ եզրակացությունը միանշանակ է. եթե մարդը չափից ավելի շատ է աշխատում, նա ենթակա է ճաղատանալու ռիսկին։ Իսկ աշխատանքային ժամանակի սահմանափակումը կարող է, ընդհակառակը, կանխել տղամարդկանց մազաթափության զարգացումը, հատկապես 20-30 տարեկանների մոտ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել