• Latest news

13-ամյա աղջիկը զրկվեց աչքից անհաջող կոսմետիկ միջամտության պատճառով

26 հոկտեմբերի, 2019  13:42

Վիետնամցի 13-ամյա աղջիկը զրկվեց աչքից անհաջող կոսմետիկ միջամտության պատճառով, որը կատարվել է սփա-սրահում։

Ինչպես տեղեկացնում է AsiaOne-ը, աղջիկը, որի անունը չի նշվում, վաղուց երազում էր պլաստիկ վիրահատության մասին, քանի որ նրան դուր չէր գալիս իր քթի ձեւը։ Հոկտեմբերի 21-ին նա առանց ծնողների իմացության գնացել է սփա-սրահ, որտեղ առաջարկում են տարբեր կոսմետիկական միջամտություններ։

Քթի ձեւի ճշտման միջամտությունը գիալուրոնաթթվի ներարկման օգնությամբ սրահում արժեր 2 մլն դոնգ (մոտ 86 դոլար)։ Աղջիկն այդ փողը չուներ, եւ հաստատության տերը թույլատրել է վճարել միջամտությունից հետո։

Ներարկումից կես ժամ հետո աղջկա ինքնազգացողությունը վատացել է, նա սրտխառնոց է ունեցել, գլխացավ, սկսել է ցավել աջ աչքը։ Նրա տեսողությունը նույնպես կտրուկ վատացել է, եւ նա զանգահարել է ծնողներին, որոնք նրան հիվանդանոց են տարել։

Այնտեղ պարզվել է, որ գիալուրոնաթթուն, որը ներարկվել է միջամտության ժամանակ, փակել է արյունատար անոթը, որը թթվածին է մատակարարում աջ աչքի ցանցաթաղանթին։ Արյան մատակարարման խախտումը հանգեցրել է նրան, որ ցանցաթաղանթը եւ քթի ու ճակատի մի մասի հյուսվածքները մահացել են։

Բժիշկները կարծում են, որ աչքը վերականգնել չի հաջողվի։

Լուսանկարում՝ կադր Vietnam News / Asia News Network-ից

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել