• Latest news

Սննդային փաթեթները վտանգավոր են երեխաների ուղեղի համար. հետազոտություն

26 հոկտեմբերի, 2019  17:50

Սննդային փաթեթների քիմիական նյութերը շատ ավելի վտանգավոր են, քան կարելի է պատկերացնել. հայտնվելով հղի կանանց օրգանիզմում՝ դրանք կարող են առաջ բերել մտավոր զարգացման խանգարումներ ապագա երեխաների մոտ։ Դա պարզել են Մաունթ Սինայի Իքանի Բժշկական դպրոցի (ԱՄՆ) եւ Կառլստադի համալսարանի (Շվեդիա) գիտնականները։

Ինչպես ասվում է EurekAlert!-ի մամլո ամփոփագրում, վերոնշյալ գիտնականները հետազոտել են 718 կնոջ՝ հղիության առաջին երեք ամսում։ Մասնագետները չափել են 26 քիմիական նյութեր այդ կանանց արյան եւ մեզի նմուշներում, ներառյալ А բիսֆենոլը (պարունակվում է պլաստիկե կոնտեյներներում եւ դրանցից հայտնվում է սննդի մեջ), պեստիցիդները, ֆտալատները եւ այլ քիմիական նյութեր։ Նախորդ հետազոտություններն արդեն ցույց են տվել, որ որոշ նյութեր, օրինակ՝ բիսֆենոլը, խախտում են մարդկանց էնդոկրին ակտիվությունը։

Հետազոտության մասնակից կանանց ծնված երեխաների հետազոտությունը ցույց է տվել, որ վերոնշյալ քիմիական նյութերի բարձր պարունակությունը մայրերի արյան մեջ հղիության ժամանակ նպաստել է 7 տարեկանում երեխաների ինտելեկտի ավելի ցածր գործակցին։ Միեւնույն ժամանակ, ամենացածր ցուցանիշներ գրանցվել են տղաների մոտ։

Ուղեղի զարգացման եւ ինտելեկտի վրա ամենաբացասական ազդեցությունը ունեցել է բիսֆենոլը։ Բայց անհանգստություն են առաջացրել նաեւ այլ քիմիական նյութեր, ներառյալ քլորպիրիֆոս պեստիցիդը, պոլիֆտորալկիլ նյութերը (պարունակվում են մաքրող նյութերում), տրիկլոզանը հակաբակտերիալ օճառում, ինչպես նաեւ ֆտալատները, որոնք կան փափուկ պոլիվինիլքլորիդային պլաստիկներում եւ կոսմետիկայում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել