• Latest news

Ինչո՞ւ չարժե օրը սկսել մեկ գավաթ սուրճով

28 հոկտեմբերի, 2019  10:54

Խոշոր քաղաքների բնակիչները հաճախ նախաճաշը բաց են թողնում՝ սնունդ ընդունելը փոխարինելով մեկ գավաթ սուրճով: Գաստրոէնտեորոլոգ Մարիա Բադալյանը խորհուրդ չի տալիս այդ կերպ վարվել:

«Վեչերնյայա Մոսկվա» պարբերականի հետ հարցազրույցում մասնագետը նշել է, որ եթե մարդն օրը սկսում է սուրճի գավաթով, դա բացասաբար կանդրադառնա նրա աղեստամոքսային տրակտի վրա:

«Բանն այն է, որ ամեն առավոտ պետք է գործարկել լեղապարկը, ինչին կարող են օգնել բանանը, մյուսլիները կամ շիլան: Իսկ առավոտները միայն սուրճ գործածող մարդը պետք է վստահ լինի, որ այդ օրգանի հետ կապված խնդիրներ չունի»,- ասել է բժիշկը:

Իսկ եթե մարդու մոտ առկա է լեղաքարային հիվանդություն, խոլեցիստիտ կամ բիլիար սլաջ (լեղապարկում նստվածք), չի կարելի լիարժեք նախաճաշի փոխարեն սուրճ խմել:

Նախաճաշին սուրճը կարող է խնդիրներ առաջացնել նաեւ նյարդային համակարգի հետ կապված. սուրճն առույգացնում է եւ տոնուսը բարձրացնում ոչ միայն հիպերտոնիկների դեպքում:

«Այս ըմպելիքն օգտակար է ցածր ճնշմամբ մարդկանց համար, քանի որ կարող է այն բարձրացնել: Բայց եթե մարդը, հակառակը, հիպերտոնիկ է եւ առավոտը սկսում է սուրճով, դա կարող է նրա առողջության վրա շատ վատ անդրադառնալ: Իսկ չէ՞ որ շատերն անգամ չեն կռահում, որ նման խնդիր ունեն. ճնշումը չեն չափում եւ կարծում են, որ 140/90 ճնշումը նորմալ է: Արդյունքում այդպիսի կենսակերպը կարող է սրտի կամ գլխուղեղի կաթվածի պատճառ դառնալ»,- ընդգծում է մասնագետը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է