• Latest news

Ճարպակալում ունեցող մարդիկ ավելի հաճախ են հիվանդանում կարիեսով․ հետազոտություն

28 հոկտեմբերի, 2019  21:23

Ճարպակալում ունեցող մարդկանց մոտ, նորմալ քաշ ունեցող մարդկանց համեմատ, կարիեսի ծանր ձեւերով հիվանդանալու ռիսկը երկու անգամ ավել է։ Այդ մասին զգուշացնում են Լոնդոնի Թագավորական քոլեջի մասնագետները։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, քաղցրացնող նյութեր պարունակող եւ թթվայնության բարձր մակարդակ ունեցող ըմպելիքների առկայությունը գեր մարդկանց կերակրացանկում էլ ավելի է արագացնում ատամներին առնչվող խնդիրների ի հայտ գալը։

Համարվում է, որ ատամների մակերեսին կարիեսն առաջանում է Streptococcus mutans-ի եւ այլ հիվանդածինների ակտիվության պատճառով։ Դրանք արտադրում են մեծ քանակությամբ թթու, որը խախտում է էմալի ամբողջականությունը, ինչի արդյունքում մանրէներն ատամի կառուցվածքի մեջ ներթափանցելու հնարավորություն են ստանում։ Մանրէները շատ են սիրում շաքար եւ այլ մթերքներ, որոնք հանդիսանում են ճարպակալում ունեցող մարդկանց կերակրացանկի հիմքը։

Սակայն վերջին տեսությունների համաձայն, կարիեսի զարգացմանը նպաստում են նաեւ նյութափոխանակության հատկանշական փոփոխությունները։ Ավելի քան 6500 ամերիկացիների հետ անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ գեր մարդիկ շատ ավելի հաճախ են տառապել կարիեսից, նույնիսկ այն դեպքում, երբ գիտնականները վերացրել են բոլոր կողմնակի գործոնները, ընդհուպ՝ դիետայի առանձնահատկությունները։ Նրանց ատամների վրա կարիեսային խոռոչների թիվը 1,61-1,72 անգամ գերազանցում է նույն ցուցանիշը նորմալ քաշ ունեցող մարդկանց մոտ։ 

Իսկ ավելորդ քաշ ունեցող, սակայն չճարպակալած մարդկանց մոտ գիտնականներին հետաքրքրել է թթու գազավորված ըմպելիքի առկայության փաստը վերջիններիս կերակրացանկում։ Նման ըմպելիքն արագացրել էր նրանց ատամների վնասվելը, ի տարբերություն թեյի, սուրճի եւ կաթնամթերքների։ Դրանք, ընդհակառակը՝ պաշտպանել են ատամները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։