• Latest news

Ինչպե՞ս պահպանել մաշկը ձմռանը

12 դեկտեմբերի, 2013  13:43

Չոր մաշկը այդպես էլ չո՞ր է մնում, այդքան էլ այդպես չէ: Մաշկի տարբեր տիպերը տարբերվում են միմյանցից, իսկ երբ փչում է սառը քամին, ձեր մաշկի լավագույն պաշտպանությունը կախված է ձեր մաշկի տիպից, ձեր կենսակերպից, սովորություններից եւ նույնիսկ մաշկի երանգից: Fox News-ի մասնագետները առաջարկում են հետեւել այս խորհուրդներին՝ ձմռան ընթացքում մարմնի եւ դեմքի մաշկը փափուկ, առաձգական  եւ ամուր պահելու համար: 

Եթե դուք բաց գույնի մաշկ ունեք

Բաց գույնի մաշկում ավելի քիչ պիգմենտ է  պարունակվում եւ, հետեւաբար, բնական պաշտպանությունը արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթներից ավելի ցածր է: Չնայած շատ մարդիկ են ամռան ընթացքում արեւապաշտպան քսուքներ օգտագերծում, շատ քչերը գիտեն, որ  դա շատ կարեւոր է նաեւ ձմռանը: «Արեւն ամեն դեպքում կարող է վնասել մաշկը», ասում է Նյու Յորքի Լանգոնի բժշկական կենտրոնի մաշկաբանության բաժնի կլինիկական պրոֆեսոր, բժիշկ Քրիս Ադիգունը: «Արեւապաշտպան հատկություն ունեցող խոնավացնող քսուքներ պետք է օգտագործել ամբողջ տարվա ընթացքում, դա հատկապես կարեւոր է բաց գույնի մաշկ ունեցողների համար»:

Եթե դուք պեպեններ ունեք 

Նույնը վերաբերում է նաեւ պեպեններ ունեցողներին

Եթե ձեր մաշկը ձիթապտղի կամ մուգ գույնի է

Ավելի շատ պիգմենտը նշանակում է ավելի բարձր պաշտպանություն արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթներից, բայց ամեն դեպքում ձմռան ընթացքում մաշկի գրգռումից  կարող են սպիներ առաջանալ, ինչպիսիք են ակնեն եւ չոր հատվածները: Դա կոչվում է հետբորբոքային  հիպերպիգմենտացիա, ասում է Նյու Յորքի Մաունտ Սինայ Բժշկական դպրոցի մաշկաբանության դոցենտ, բժիշկ Գարի Գոլդենբերգը: Ընդ որում մուգ գույնի մաշկ ունեցողների մոտ դա կարող է տեւել մի քանի ամիս կամ ավելի երկար:

Գունաթափող քսուքները կարող են օգնել հեռացնել մեծ, նկատելի մուգ լաքաները, ասում է նա, մինչդեռ լավագույն միջոցը կանխարգելումն է՝ խոնավացնող, յուղոտ լոսյոնի ամենօրյա օգտագործումը  կարող է նվազեցնել  գրգռումը եւ մաշկը հարթ պահպանել:

Եթե դուք չոր մաշկ ունեք

Ավելի շատ խոնավացրեք մաշկը, ասում է Ադիգունը. Եթե դուք ամռանը ավելի թեթեւ լոսյոն կամ քսուք եք օգտագործում, ապա ձմռան ընթացքում անցեք ավելի յուղոտ քսուքների:

Ամանով  քսուքներ գնեք, քանի որ ցողիչով շշերը իրենց մեջ ջուր կամ ալկոհոլ են պարունակում, ինչը նվազեցնում է խոնավության պահպանումը: Յուրաքանչյուր օր  լոգանքից կամ ցնցուղից  հետո, երբ մաշկը դեռ խոնավ է,  քսեք այն, ասում է Հելդերբերգը, եւ  լվացվեք գոլ ջրով (ոչ տաք, այն գրգռում է մաշկը), կրճատեք լոգանքի ժամանակը եւ ընտրեք նուրբ օճառներ՝ առանց հոտերի:  Ադիգունը խորհուրդ է տալիս  նաեւ  չօգտագործել  սպունգ. «Այն ուղղակի հեռացնում է ձեր մաշկի ճարպը»:

Եթե ձեր մաշկը թեփոտվում է

 Արեւը քամին, եւ չորությունը կարող են պատճառ դառնալ, որպեսզի ձեր մաշկը չորանա, ճաքճքի եւ թեփոտվի, նույնիսկ եթե  դուք կանոնավոր  օգտագործում եք խոնավացնող քսուքներ: Օգնելու համար, որպեսզի մաշկի մակերեսային վնասված շերտը դուրս գա ՝ փորձեք պիլինգ անել կամ դեմքը լվանալ կիտրոնաթթվով:

 Եթե դուք համակցված մաշկ ունեք

Ադիգունը խորհուրդ է տալիս ճակատի, քթի եւ կզակի շրջանի մաշկի համար ավելի թեթեւ քսուքներ օգտագործել, իսկ ավելի յուղոտ քսուք չոր հատվածների համար՝ այտերի, աչքերի շուրջ եւ շուրթերի:  Չոր հատվածներին կարող եք նաեւ վազելին քսել, ինչը կօգնի լավ խոնավացնել մաշկը եւ ձեւավորել պաշտպանիչ բարիեռ:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել