• Latest news

Ինսուլտի կանխարգելում․ «Էրեբունի» ԲԿ-ն հետաքրքիր ակցիա է իրականացրել Երեւանի փողոցներում (ֆոտո)

29 հոկտեմբերի, 2019  19:00

Հոկտեմբերի 29-ը Ինսուլտի դեմ պայքարի համաշխարհային օրն է:
«Էրեբունի» բժշկական կենտրոնը ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի նյարդաբանության ամբիոնի, «Քնի խանգարումների հայկական ասոցիացիա»-ի հետ համատեղ ևս նշել է այս օրը և Հյուսիսային պողոտայի ու Աբովյան փողոցի խաչմերուկում առավոտյան ժամը 10-ից անցորդների ուշադրությունն է հրավիրել ինսուլտի կանխարգելման և առահասարակ առողջ ապրելակերպի խնդիրների վրա:

Ինչպես տեղեկացանք «Էրեբունի» բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջից, «Էրեբունի» Կաթվածի թիմի մասնագետները «Հերացի» համալսարանական կլինիկայի կաթվածի թիմի զրուցում էին անցորդների հետ, չափում զարկերակային ճնշմումը, արյան մեջ որոշում գլուկոզայի մակարդակը, հարցաշարի միջոցով գնահատում ինսուլտի ռիսկերը, կատարում քնային զարկերակի դուպլեքս հետազոտություններ: Առողջական վիճակի գնահատումից բացի անցորդներին տրվում էին իրազեկող բուկլետներ, կաթվածի ռիսկի գործոնների նվազեցման խորհուրդներ, այդ թվում, թե ինչ նշաններով է պետք ճանաչել ինսուլտը և ինչ անել առաջին նշանների դեպքում:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի մեկից ՀՀ առողջապահության նախարարությունը ներդրել է սուր իշեմիկ կաթվածի պետական ծրագիրը, որով քաղաքացիներն անվճար բուժվում են պետպատվերի շրջանակում:

«Էրեբունի» ԲԿ-ում կաթվածի բուժման համար ստեղծված են անհնարժեշտ բոլոր պայմանները: Կաթվածի թիմն աշխատում է 7 օր, 24 ժամ, բուժկենտրոնը համալրված է վերջին սերնդի համակարգչային եւ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆներով:

Ծրագրի շրջանակում կատարվում է համակարգչային եւ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, տրոմբոլիզ եւ/կամ տրոմբէկտոմիա: Փետրվարի 1-ից մինչ այժմ ինսուլտի պետական ծրագրով «Էրեբունի» ԲԿ է դիմել 254 քաղաքացի:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ