• Latest news

Մահացու դիետա. 20-ամյա աղջիկը մահացել է արձակուրդից առաջ նիհարելու փորձի պատճառով

30 հոկտեմբերի, 2019  13:03

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնից 20-ամյա Լինդսի Բոունը ցանկանում էր արձակուրդից առաջ մի քանի կիլոգրամով նիհարել, ինչը դարձել է նրա մահվան պատճառը, հայտնում է The Sun պարբերականը:

Աղջկան, որը սովորում էր Սասեքսի համալսարանում, ապրիլի 5-ին գտել են անգիտակից վիճակում:

Դատաքննության ժամանակ պարզվել է, որ Լինդսին առաջիկա ճանապարհորդությանն ընդառաջ ցանկանալով նիհարել՝ հետեւել է խիստ սննդակարգի, պարբերաբար քաղցած է մնացել, ինչպես նաեւ հաբերի տեսքով խնձորի քացախ է ընդունել, որոնք իբր նպաստում են նիհարելուն:

Դատաբժշկական փորձագետ Քլեր Ռոջերսը զննել է հանգուցյալի սենյակը եւ գտել սնվելու օրագիրը՝ այնպիսի կանոններով, ինչպես՝ «Մի օգտագործիր օրական 1200 կալորիայից ավելի», «Ածխաջրերը՝ միայն օրական մեկ անգամ, իսկ ավելի լավ է առանց դրանց», «Մնա գրադարանում եւ մի կեր», «Ընդունիր քո*** (գրողի տարած) խնձորի քացախը»:

Փորձագետի խոսքով՝ աղջկա անձնական նոթատետրում կային չափազանց բացասական մեկնաբանություններ: Աղջկա ննջասենյակում նաեւ խնձորի քացախի հաբեր են գտել: Նրա մայրը գիտեր, որ դուստրը 2 տարի շարունակ ամեն անգամ ուտելիս խմում էր մեկ ճաշի գդալ խնձորի քացախ, իսկ հետո անցել է հաբերի:

Պաթոլոգոանատոմ Քեթրին Գայը հետազոտել է մահացածի արյունը: Հատկանշական է, որ ցուցանիշների մեծ մասը նորմալ էին: Լինդսին 2018 թվականին կորցրել էր հորը, եւ նրան հանգստաբերներ ու հակադեպրեսանտներ էին նշանակել: Սակայն արյան մեջ դեղանյութերի պարունակությունը նույնպես թույլատրելի մակարդակում էր:

Աղջկա մոտ, սակայն, հայտնաբերվել էր ացիդոզ՝ օրգանիզմում բարձր թթվայնություն: Դրա մակարդակն այնքան բարձր չէր, որպեսզի ճակատագրական համարվեր, սակայն, փորձագետների կարծիքով, նրա օրգանիզմում թթվա-հիմնային հաշվեկշիռը խախտված էր սպիտակուցի մեծ եւ ճարպերի նվազագույն քանակության պարունակությամբ սննդակարգի, քաղցած մնալու եւ խնձորի քացախ ընդունելու պատճառով:

«Ակնհայտ է, որ խնձորի քացախը թթու է, բայց մենք չգիտենք, թե նա ամեն անգամ որքան շատ է այն ընդունել,- նշել է բժիշկը: - Կործանարար հետեւանքները սկսվում են միայն մեծ քանակությամբ խնձորի քացախ գործածելու դեպքում»:

Լուսանկարը՝ Լինդսի Բոունի Facebook-յան էջի

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել