• Latest news

Փողը տնօրինելու հատկության կորուստը կարող է լինել սկսվող Ալցհեյմերի հիվանդության նշան

30 հոկտեմբերի, 2019  22:31

Եթե մարդը մոռանում է վճարել հաշիվները եւ կորցնում է փողը ճիշտ տնօրինելու կարողությունը, դա կարող է լինել սկսվող Ալցհեյմերի հիվանդության նշան, պարզել են Ջորջթաունի համալսարանի գիտնականները։

Նրանք ուսումնասիրել են 1992-2014 թվականներին հավաքված տվյալները, որոնք վերաբերել են 50-ից բարձր տարիքի մոտ 33 հազար մարդու  ծախսերին եւ առողջական վիճակին։ Հետազոտությունն ընդգրկել է մոտ 9000 ընտանիք, եւ նրանցից մոտ 3000-ը Ալցհեյմերի հիվանդության ախտանշանով մեկ անդամ է ունեցել։ Պարզվել է, որ ընտանիքներում, որոնց մոտ որեւէ մեկն ունեցել է հիվանդության նախնական փուլի ախտանշաներ, գրանցվել է բանկային հաշիվներում խնայողությունների ծավալի զգալի կրճատում եւ ֆինանսական բարեկեցության ընդհանուր մակարդակի վատացում։

Գիտնականների խոսքով՝ գործողությունները վերահսկելու կարողության կորուստը՝ կապված փողերի հետ, հաճախ հանդիպում է Ալցհեյմերի հիվանդության շատ վաղ փուլերում։ Մարդիկ մոռանում են վճարել հաշիվները, պարտքի տակ են ընկնում, փող են ծախսում այն բանի վրա, ինչն իրենց պետք չէ, հեշտությամբ կուլ են տալիս խաբեբաների խայծը։ Ուստի, նման գործողությունները ընտանիքի անդամներից մեկի կողմից պետք է զգուշացնեն հարազատներին ու նրանց ստիպեն դիմել բժշկի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել