• Latest news

Հոգեկան հիվանդությունների ժամանակ մարիխուանայի հիմքով դեղամիջոցներն անօգուտ են, նույնիսկ վտանգավոր են․ հետազոտություն

31 հոկտեմբերի, 2019  09:48

Մարիխուանայի հիմքով դեղամիջոցներն ակտիվորեն առաջադիմում են՝ որպես շատ հոգեկան խնդիրների լուծում։ Շատերը վստահ են, որ բուսական թմրանյութը նվազեցնում է տագնապայնությունը, ընկճախտը, փսիխոզը։ Սակայն իրականում դրա արժանահավատությունը հաստատող փաստեր չկան, իսկ այդ միջոցները կարող են հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց համար ոչ միայն անօգուտ, այլեւ վտանգավոր լինել, հայտնում է Reuters-ը։

Ինչպես նշել է Ավստրալիայի University of New South Wales համալսարանի աշխատակից Լուիզա Դեգենհարդտը, այդ հետազոտության արդյունքները կարող են շատ կարեւոր լինել այնպիսի երկրների համար, ինչպիսին է ԱՄՆ-ը, Ավստրալիան, Մեծ Բրիտանիան եւ Կանադան, որտեղ այսօր ակտիվորեն օգտագործվում են մարիխուանայի հիմքով դեղամիջոցները։

Հաճախ բժշկական մարիխուանայի օգնությանն են դիմում հետտրավմատիկ սթրեսային խանգարումներով, էպիլեպսիայով, գլխուղեղի վնասվածքներով, հիպերակտիվության համախտանիշով, Տուրետի համախտանիշով եւ զանազան հոգեկան հիվանդություններով տառապող անձինք։

Մասնագետները վերլուծել են 83 հրապարակված եւ չհրապարակված հետազոտություններ, որոնք ընդգրկում են մոտ 3000 մարդու տվյալներ՝ 1980-2018թթ․ ժամանակահատվածում։ Պարզվել է, որ դեղագործական տետրահիդրոկանաբինոլը (մարիխուանայի հիմնական փսիխոակտիվ բաղադրիչը), կանաբիդիոլով կամ առանց դրա, զգալի ազդեցություն չի ունեցել հոգեկան հիվանդությունների մեծ մասի ելքի վրա, սակայն խորացրել է փսիխոզի ընթացքը։

Ընդ որում, պացիենտներից շատերը այդ միջոցների օգտագործման հետեւանքով բախվել են անցանկալի կողմնակի ազդեցությունների հետ։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է