• Latest news

Գիտնականները նոր սերնդի ոչ ինվազիվ գլյուկոմետր են մշակել

31 հոկտեմբերի, 2019  15:30

Ռուսաստանի Ա. Ա. Վիշնեւսկու անվան դաշնային պետական բյուջետային հաստատություն 3 կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի եւ Ռոստեխ պետական կորպորացիայի «Ռոսէլեկտրոնիկա» հոլդինգի մասնագետները ոչ ինվազիվ գլյուկոմետր են մշակել:

«Ռեմեդիում»-ի հաղորդմամբ՝ չափումը տեղի է ունենում առանց մաշկի ցավոտ ծակոցի՝ իրական ժամանակում հյուսվածքների հաղորդունակության գնահատման հաշվին: Համակարգն արդեն փորձարկել են կամավորների վրա, եւ լավ արդյունքներ են գրանցվել:

«Այդ սարքը կենսամիջավայրում գլյուկոզայի կոնցենտրացիայի վերահսկման համակարգերի առաջին հայրենական նախատիպն է, որը Ռուսաստանում պաշտոնապես գրանցված նմանակներ չունի: Մշակմանն առաջին անգամ իրականացվել է գլյուկոզայի մակարդակի ոչ ինվազիվ մոնիթորինգ՝ չափումների ծրագրված հաճախականությամբ եւ արդյունքների հեռահար փոխանցմամբ: Համակարգը նաեւ թույլ է տալիս սահմանել մարզիկների մոտ ածխաջրերի սպառումն ու չափել աշխատունակության մակարդակը»,- ասել է հոսպիտալի հետազոտական եւ գիտական մասի պետի տեղակալ Ալեքսանդր Ալեխնովիչը:   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել