• Latest news

Երիտասարդն ապրել է մի ոտքի վրա 9 մատով․ Ծնողները համարել են, որ դա հաջողություն կբերի

1 նոյեմբերի, 2019  10:52

21-ամյա Աջունը մինչեւ վերջերս ապրում էր մի ոտքի վրա 9 մատով։ Հինգ սերտաճած մատները բութի փոխարեն էին։ Նրա ծնողները թույլ չէին տալիս վիրահատություն կատարել, քանի որ համարում էին, որ նման անոմալիան «երկնային նվեր է» եւ նրան հաջողություն կբերի, հայտնում է FoxNews-ը։

Ոտքի լրացուցիչ մատի կամ մատների առկայությունը կոչվում է պոլիդակտիլիա։ Գոյություն ունի պոլիդակտիլիայի երեք տարբեր տեսակ՝ կախված նրանից, թե որտեղ են գտնվում լրացուցիչ մատները։ Որպես կանոն, այս հիվանդությամբ երեխաները վիրաբուժական միջամտության միջոցով բուժում վաղ մանկական տարիքում են ստանում։

«Շատ հազվադեպ կարելի է տեսնել նման լուրջ դեֆորմացիա, երբ այն չեն բուժել 21-ամյա պացիենտի մոտ»,- AsiaWire-ին ասել է Շունդե Խեպինի հիվանդանոցի բժիշկ Վու Սյանը, որին օգնության խնդրանքով դիմել է Աջունը։

Սյանը եւ նրա թիմը որոշել են ստեղծել ոտքի նոր բութ մատ, եւ ոչ թե կտրել ավելորդ մատները, որպեսզի Աջունի ոտքը նորմալ տեսք ունենա։ Պահանջվել է 9 ժամ, որպեսզի վիրաբույժը ավարտի վիրահատությունը, որն Աջունը իդեալական է համարում։

Բժիշկը հայտարարել է, որ նման անոմալիաների դեպքում վիրաբուժական միջամտությունը հնարավոր է արդեն 1 տարեկան հասակում, սակայն ոչ 6 տարեկանից ուշ։ «Դա ավելի լավ է երեխայի հոգեբանական բարեկեցության համար, եւ ավելի վաղ արված վիրահատությունները նաեւ վերականգնման լավագույն արդյունք են ունենում»,- ասել է նա։

Լուսանկարը՝ AsiaWire-ի

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է