• Latest news

Օրգանիզմում «երջանկության հորմոնի» մակարդակը բարձրացնելու 5 միջոց

3 նոյեմբերի, 2019  12:00

Դոֆամինը, որ ժողովրդական լեզվով կոչվում է «երջանկության հորմոն», ուղեղում ակտիվանում է բարձր մոտիվացիայի կամ խրախուսման դեպքում։ Այդ հորմոնը պատասխանատու է հիշողությունների ստեղծման համար, ինչպես նաեւ մարդու մոտ հաճույքի եւ երջանկության զգացում է առաջացնում։

Ինչպե՞ս կարելի է բարձրացնել օրգանիզմում դոֆամինի մակարդակը։

Շատ սպիտակուցներ օգտագործեք

Աշխատեք ավելի շատ սպիտակուցային սննդամթերք օգտագործել։ Բանն այն է, որ սպիտակուցները կազմված են ամինաթթուներից, որոնցից որոշները (օրինակ՝ տիրոզինը) կապված են օրգանիզմում դոֆամինի արտադրության հետ։ Ֆերմենտներն օրգանիզմում տիրոզինը փոխակերպում են դոֆամինի։

Հայտնի է նաեւ ֆենիլալանին ամինաթթուն, որը նույնպես կապված է դոֆամինի մակարդակի բարձրացման հետ։ Այս ամինաթթուները հանդիպում են հնդկահավի, տավարի մսի, կաթնամթերքների, ձվի, սոյայի եւ լոբազգիների մեջ։

Կրճատեք հագեցած ճարպերի քանակը

ԱՄՆ-ից հետազոտողները պարզել են, որ սննդակարգում հագեցած ճարպերի բարձր մակարդակի դեպքում ուղեղում դոֆամինի ազդանշանային հատկությունները նվազում են։ Հագեցած ճարպեր պարունակող տավարի, խոզի, ոչխարի մսի մեծ քանակությամբ օգտագործումը կարող է բարձրացնել օրգանիզմում բորբոքումների մակարդակը, ինչը կհանգեցնի ուղեղի խրախուսման հատվածի ազդանշանային գործընթացների փոփոխության։

Ավելի շատ պրոբիոտիկներ օգտագործեք

Աղիներում կան նյարդային բջիջներ, որոնք արտադրում եւ ուղեղին են ուղարկում ազդանշաններ, ներառյալ ազդանշաններ դոֆամինի մեծ քանակության արտադրության մասին։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ որոշ աղիքային մանրէներ նույնպես կարող են ինքնուրույն դոֆամին արտադրել։ Պրոբիոտիկների օգտագործումը օգնում է աջակցել օգտակար մանրէների խմբերին։

Ֆիզիկապես ակտիվ եղեք

Եթե դուք օրական գոնե 10 րոպե սպորտով զբաղվեք, դա կբարձրացնի էնդորֆինի մակարդակը։ Համարվում է, որ մարզումները ուղեղում բարձրացնում են նաեւ դոֆամինի մակարդակը, ինչը դրական է ազդում տրամադրության վրա։

Ձգտեք շատ քնել

Հետազոտությունների համաձայն, օրգանիզմում դոֆամինի բարձր քանակը արտադրվում է արթնանալու պահին։ Ժամանակի հետ այն իջնում է, երեկոյան հասնում է իր նվազագույնին։ Հենց դոֆամինն է առավոտյան օգնում մեզ արթնանալ։ Քնի պակասը խախտում է դոֆամինի արտադրությունը եւ նպաստում դրա անբավարարությանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է