• Latest news

Վիտամին D-ի պակասի 4 ախտանիշ

2 նոյեմբերի, 2019  17:20

Շատերը ցրտերի սկսվելուց հետո սկսում են վիտամին D-ի պակաս զգալ, սակայն ուշադրություն չեն դարձնում այդ մասին վկայող ախտանիշների վրա:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ կարեւոր վիտամինի պակասի մի քանի ախտանիշ.

Մաշկի վիճակի վատթարացում

Վիտամին D-ի պակասի ժամանակ մաշկը հաճախ կորցնում է առողջ տեսքը, դառնում է անփայլ, դեմքը հոգնած տեսք է ստանում: Հաճախ նաեւ աչքերի տակ շրջանակներ են հայտնվում:

Պզուկներ եւ կարմրություն

Վիտամին D-ն պաշտպանում է մաշկը բորբոքվածությունից, եւ դրա պակասի դեպքում մաշկի վրա հաճախ ցան, ակնե, պզուկներ են առաջանում:

Կնճիռներ

Վիտամին D-ի նորմալ մակարդակն օգնում է պահպանել մաշկի երիտասարդությունն ու խոչընդոտում է կնճիռների հայտնվելուն: Բավարար քանակով այդ վիտամինի պակասը հանգեցնում է կնճիռների առաջացման, դեմքի եւ մարմնի վրա դրանք դառնում են ավելի խորը եւ նկատելի, ինչպես նաեւ նոր եւ մանր կնճիռներ են առաջանում:

Էկզեմա

Վիտամին D-ի պակասի ախտանիշներից են չոր, կարմրությանն ու քորին հակված մաշկը, հատկապես այտերի եւ ճակատի վրա: Այդ վիտամինի պակաս ունեցող մարդկանց մոտ հաճախ զարգանում է էկզեմա:

Հիշեցնենք, որ ցուրտ եղանակին այդ վիտամինի լավագույն աղբյուրներ են հավկիթը, շամպինիոնները, կաթնամթերքը, տավարի լյարդն ու ձուկը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել