• Latest news

Ի՞նչ սննդարար նյութեր են սովորաբար պակասում վեգանների սննդակարգում

2 նոյեմբերի, 2019  20:30

Շատ հետազոտողներ ապացուցել են մի շարք հիվանդությունների դեմ պայքարում բուսակերների սննդակարգի օգտակարությունը, սակայն, մյուս կողմից, բուսակերները եւ վեգանները հաճախ են բախվում որոշ սննդարար նյութերի անբավարարության հետ։

Վիտամին B12

Այս վիտամինը կարեւոր է արյան կարմիր բջիջների արտադրության համար, իսկ դրանց անբավարարությունը հանգեցնում է թուլության, հոգնածության, հոգեկան խանգարումների եւ գլխուղեղի ֆունկցիայի խանգարման։ Խնդիրն այն է, որ B12 վիտամին կամ կոբալամին բոլորովին չկա բուսական սննդամթերքներում։ Այս վիտամինի հիմնական աղբյուրը մսամթերքներն են։

Վիտամին D3

Այս վիտամինի անբավարարությունը նպաստում է ոսկորների թուլացմանը եւ ոսկրախտի զարգացմանը։ Այն նաեւ կապված է ուռուցքների, դեպրեսիայի, սրտի հիվանդությունների առաջացման եւ նույնիսկ մկանային զանգվածի նվազման վտանգի հետ։ Վիտամին D3-ի սննդային լավագույն աղբյուրը ձուն է եւ ճարպոտ ձուկը։

Կրեատինին

Կրեատինինը պարունակվում է կենդանիների ուղեղում եւ մկանային հյուսվածքներում, եւ այն անհրաժեշտ է մկանային զանգվածի կառուցվածքի ու դիմացկունության համար։ Հետազոտություննները բազմիցս ցույց են տվել, որ կրեատինինի մակարդակի նվազումը խախտում է ուղեղի գործունեությունը։

Հեմային երկաթ

Հեմային երկաթը պարունակվում է մսի մեջ եւ անհրաժեշտ է արյունաստեղծման ու անեմիայի պրոֆիլակտիկայի համար։

Նշենք, որ եթե դուք վեգան կամ բուսակեր եք, ձեզ բոլորովին էլ պետք չէ հրաժարվել ձեր կենսակերպից եւ սննդից։ Սակայն ցանկալի է խորհրդակցել բժշկի հետ, մի շարք անալիզներ հանձնել, եւ եթե ձեզ մոտ իրոք կան վերը նշված սննդանյութերի անբավարարություն, բժշկի հետ միասին մտածեք, թե ինչպես լուծել այդ խնդիրը։ Հնարավոր է, որ իմաստ ունի որոշ սննդային հավելումներ ընդունել։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի