Սրտանոթային համակարգի հիվանդությունների եւ քաղցկեղի զարգացման միջեւ կարող է կապ լինել, ինչպես պարզել են Մայոյի կլինիկայի գիտնականները, որոնք ավելի քան 10 տարիների ընթացքում հետեւել են սրտանոթային հիվանդություններով 488 պացիենտների։
Մասնագետների կարծիքով, միկրոանոթային էնդոթելիալ դիսֆունկցիան հաճախ առկա է ուռուցքային հիվանդությունների զարգացման բարձր ռիսկայնություն ունեցող մարդկանց մոտ։ Այս դիսֆունկցիան արտահայտվում է սրտում մանր անոթների պատերի վնասմամբ։ Սովորաբար այն զարգանում է հիպերտոնիայի, խոլեստերինի բարձր մակարդակի, ճարպակալման եւ շաքարախտի ֆոնին։ Առավել հաճախ այն արտահայտվում է կրծքավանդակում ցավով։ Նման շեղումը բուժման ենթակա է, սակայն այն ախտորոշելն է դժվար։
Գիտնականները նշում են, որ միկրոանոթային էնդոթելիալ դիսֆունկցիան կարող է կանխատեսել քաղցկեղի ապագա զարգացումը։ Դիսֆունկցիայի եւ քաղցկեղի զարգացման վտանգի միջեւ կապը առավել արտահայտված է եղել տղամարդկանց եւ հիպերտոնիայով, կորոնար զարկերակային հիվանդությամբ պացիենտների, ինչպես նաեւ ծխողների եւ ճարպակալումից տառապողների մոտ։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր