• Latest news

Ինչպե՞ս նիհարել առանց ֆիզիկական վարժությունների

4 նոյեմբերի, 2019  13:29

Եթե ինչ-ինչ պատճառներով ֆիզիկական վարժություններ անել չեք կարող, դա բոլորովին չի նշանակում, թե չեք կարող նիհարել։ Food.news  պորտալը հրապարակել է սննդաբանների խորհուրդներն այն մասին, թե ինչպես պետք է սնվել՝ առանց ֆիզիկական վարժությունների նիհարելու համար։

Առաջինը, մասնագետների խոսքով, անհրաժեշտ է սննդակարգում ավելացնել սպիտակուցներով հարուստ մթերքների քանակը, ինչպսին են միսը, թռչնամիսն ու ձուկը։ Մսամթերքների այլընտրանք կարող են լինել տոֆուն, լոբին, ոլոռը, սիսեռը, ընկույզները, չիայի սերմերը, դդմի կորիզները եւ անալի գետնանուշը։

Մասնագետները նաեւ խորհուրդ են տալիս սնվելու նոր կարգ մշակել, որի դեպքում թույլատրվում է ուտել միայն որոշակի ժամերի։ Օրինակ, մարդն ութ ժամվա ընթացքում սպառում է կալորիաների օրական նորմը, իսկ մնացած 16 ժամում սնունդ չի ընդունում։ Այլընտրանքային տարբերակ է՝ շաբաթը երեք օր ուտել կալորիաների օրական պահանջմունքի 25 տոկոսը, իսկ մնացած օրերին սնվել սովորական ռեժիմով, բայց առանց չափից շատ ուտելու։

Մասնագետները նաեւ կոչ են արել նիհարել ցանկացողներին սննդաբաժնից բացառել քաղցր եւ քաղցրացված ըմպելիքները, ներառյալ էներգետիկները։

Բացի այդ, լավ նիհարելու համար փորձագետները խորհուրդ են տալիս խուսափել սթրեսներից, քանի որ դրանք գրգռում են ախորժակը։ Արդյունավետ նիհարելու կանոններից է նաեւ կանոնավոր հանգիստ քունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել