• Latest news

Անսպասելի կապ է հայտնաբերվել սթրեսային խանգարումների եւ ծանր վարակների միջեւ

4 նոյեմբերի, 2019  14:35

Սթրեսային խանգարումները մեծացնում են կյանքին սպառնացող այնպիսի վարակիչ հիվանդությունների զարգացման ռիսկը, ինչպիսիք են՝ մենինգիտ եւ սեպսիս: Նման եզրակացության են եկել նոր հետազոտության հեղինակները: Հետազոտությունը հրապարակվել է The BMJ-ում:

Նախորդ հետազոտությունները եւս սթրեսային խանգարումները կապել են հոգեբանական եւ ֆիզիկական առողջության հետ:

Նոր հետազոտության մեջ գիտնականների միջազգային խումբը վերլուծել է ազգաբնակչության եւ առողջապահության շվեդական ռեգիստրները՝ պարզելու համար, թե կա արդյոք կապ վնասվածքի եւ այլ դժբախտ պատահարների ծանր հոգեբանական արձագանքի եւ դրանից հետո առաջացած կյանքի համար վտանգ ներկայացնող վարակների միջեւ, ինչպես օրինակ՝ սեպսիս, էնդոկարդիտ, մենինգիտ եւ նյարդային կենտրոնական համակարգի այլ վարակներ:

Դրա համար գիտնականներն ուսումնասիրել են 144 919 պացիենտի մասին տվյալներ, որոնք սթրեսային խանգարումներն են ունեցել, ինչպես նաեւ այդ պացիենտների 184 612 հարազատ եղբայրների եւ քույրերի մասին տվյալները, 1 449 190 այլ մարդկանց տվյալները, որոնք սթրեսային խանգարումներ չեն ունեցել:

Հաշվի առնելով ընտանեկան անամնեզն ու այլ ֆիզիկական կամ հոգեբանական վիճակ, գիտնականները կապ են գտել սթրեսային խանգարումների եւ վերոնշյալ բոլոր վարակների միջեւ: Ամենաբարձր հարաբերական ռիսկերը վերաբերել են մենինգիտին (63%) եւ էնդոկարդիտին (57%):

Երիտասարդ տարիքում ախտորոշման եւ հոգեբանական հիվանդությունների առկայության դեպքում (հատկապես հոգեակտիվ նյութերի օգտագործման հետ կապված խանգարումները) նկատվել է լուրջ վարակների զարգացման ռիսկերի աճ:

Գիտնականները նշում են, որ անհրաժեշտ է հետագա հետազոտություններ անցկացնել՝ բարելավելու կենսակերպի գործոնների դերը, ինչպես նաեւ սթրեսային խանգարումների բուժման միջոցները: Դա կհանգեցնի կյանքին սպառնող վարակների ռիսկի նվազեցմանը: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել