• Latest news

48-ամյա ամերիկացին կարծել է, թե իր ուղեղը «մեռած է»

5 նոյեմբերի, 2019  10:53

48-ամյա ամերիկացին կարծել է, թե իր ուղեղը «մեռած է»։ FoxNews-ը հայտնում է, որ 48-ամյա Գրեմն իր բժշկին հայտարարել է, թե իր ուղեղը մեռած է։ Նա հասկանում էր, որ ունակ է մտածել, հիշել եւ շփվել մարդկանց հետ, սակայն կարծում էր, որ ուղեղը մեռած է։ Գրեմն այդ վիճակում էր հայտնվել այն բանից հետո, երբ ծանր դեպրեսիան հանգեցրել էր ինքնասպանության փորձի։

Պարզվել էր, որ Գրեմը հոգեկան հազվագյուտ հիվանդություն ունի, որը կոչվում է Կոտարի համախտանիշ։ Այս հիվանդության դեպքում մարդը հերքում է իր սեփական մարմնի կամ մարմնի մասերի գոյությունը։

Կոտարի հիվանդության հազվադեպ դեպքերում պացիենտների մոտ դիտարկվում է ուժեղ թերսնում եւ քաղցի զգացողություն։ Այդ ռեակցիան կարող է տեղ ունենալ, քանի որ պացիենտները ուտելիքի, քնի կամ առօրյա գործողությունների մեջ իմաստ չեն տեսնում։ Բացի այդ, Գրեմը նախընտրում էր մնալ մոտակա գերեզմանոցում։

Երբ նա վերջապես բժշկական օգնություն էր ստացել, բժիշկներն ուսումնասիրել էին, թե ինչ է տեղի ունենում Կոտարի համախտանիշով պացիենտի ուղեղի ներսում։ Պոզիտրոն-էմիսիոն տոմոգրաֆիական սքանավորումը ցույց էր տվել անոմալ ցածր մետաբոլիտիկ ակտիվություն՝ համեմատած նորմալ մարդու ուղեղի հետ, հայտնում է New Scientist-ը։

Գրեմի բժիշկներից մեկն ասել է, թե երբեք չի տեսել, որ ուղեղային ակտիվության այդքան ցածր մակարդակով մարդը քայլի եւ խոսի։ Նա նաեւ նշել է, թեր դա ավելի շատ նման է նրան, որ մեկը քնած կամ անզգայացման վիճակում լինի։

CORTEX հետազոտության համաձայն, Գրեմի ուղեղի մետաբոլիտիկ ակտիվությունը գնահատվել է 20 տոկոսով ավելի պակաս, քան առողջ մարդկանց մոտ է։ Թեսթերը նաեւ դեպրեսիա եւ տագնապ են բացահայտել։

CORTEX հետազոտության հեղինակները եկել են այն եզրակացության, թե նման լուրջ խախտումը կապված է ուղեղի աշխատանքի հետ, որը ազդում է իր մասին  եւ իր շուրջը կատարվող իրադարձությունների մասին նրա «հիմնական գիտակցության» վրա։ Սակայն, New Scientist-ի համաձայն, Գրեմը երկարատեւ հեգեբուժական օգնությունից եւ դեղամիջոցներից հետո կարողացել է վերադառնալ բավական նորմալ կյանքի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է