• Latest news

Չինաստանի իշխանությունները հավանություն են տվել Ալցհեյմերի հիվանդության բուժման համար դեղամիջոցին

5 նոյեմբերի, 2019  12:06

Չինաստանի իշխանությունները հավանություն են տվել Ալցհեյմերի հիվանդության բուժման համար դեղամիջոցին, որը ճանաչողական խանգարումների բուժման պոտենցիալով առաջին նոր միջոցն է 17 տարվա ընթացքում, հայտնում է CNN-ը։

Դեղամիջոցների անվտանգության չինական գործակալության հայտարարության համաձայն, ծովային ջրիմուռների հիմքով դեղամիջոցը, որ կոչվում է «Օլիգոմանատ», կարող է օգտագործվել  Ալցհեյմերի հիվանդության թեթեւ կամ չափավոր ծանր աստիճանի բուժման համար։ Սակայն, այս պնդումը պայմանական է, ինչը նշանակում է, որ թեեւ դեղամիջոցը կարող է վաճառքի հանվել լրացուցիչ կլինիկական փորձարկումների ժամանակ, այն խստորեն կվերահսկվի եւ կարող է հետ կանչվել որեւէ խնդրի առաջացման դեպքում։

Սեպտեմբերին նոր դեղամիջոցը ստեղծողների խումբը՝ Չինաստանի գիտությունների ակադեմիային կից Շանհայյան Materia Medica ինստիտուտից Գենգ Մեյուի գլխավորությամբ, հայտարարել էր, որ իրենք ոգեւորված են ջրիմուռների ուսումնասիրությամբ՝ կապված այն բանի հետ, որ դրանք պարբերաբար օգտագործող մարդկանց շրջանում Ալցհեյմերով հիվանդացության մակարդակը ցածր է։

Cell Research ամսագրում տպագրված հոդվածում Գենգի թիմը նկարագրել է, թե ինչպես է ջրիմուռներում պարունակվող շաքարը ճնշում աղիներում առկա որոշ մանրէների, որոնք կարող են նյարդային խանգարումներ եւ ուղեղի բորբոքում առաջացնել, ինչն էլ հանգեցնում է Ալցհեյմերի հիվանդությանը։

Այս մեխանիզմը հաստատվել է կլինիկական փորձարկումների ընթացքում, որ իրականացրել է Շանհայի դեղագործական Green Valley ընկերությունը, որն էլ նոր դեղամիջոցը շուկա կհանի։ 818 պացիենտների մասնակցությամբ հետազոտությունը ցույց է տվել, որ գորշ ջրիմուռներից ստացված օլիգոմանատն ընդամենը չորս շաբաթվա ընթացքում վիճակագրորեն կարող է բարելավել Ալցհեյմերի հիվանդությամբ մարդկանց ճանաչողական գործառույթները։

Հոնկոնգի չինական համալսարանի նյարդաբանության բաժանմունքի վարիչ Վինսենթ Մոկը ասել է, թե նոր դեղամիջոցը «հուսադրող արդյունքներ» է ցուցաբերել՝ համեմատած ացետիլխոլինեստերազի ինգիբիտորների հետ, որոնք թեթեւից մինչեւ ծանր աստիճանի Ալցհեյմերի հիվանդության այժմյան բուժումն են հանդիսանում։

«Դա նույնքան արդյունավետ է, սակայն ավելի քիչ կողմնակի ազդեցություններ ունի։ Սա նաեւ Ալցհեյմերի հիվանդության ուսումնասիրության նոր հնարավորություններ կբացի՝ կենտրոնանալով աղիքային միկրոբիոմի վրա։

Քանի որ նոր դեղամիջոցի մեխանիզմների մասին շատ քիչ բան է հայտնի, Մոկն ասել է, որ հարկ է նաեւ ստուգել, թե կարո՞ղ է արդյոք այն պաշտպանական ազդեցություն ունենալ, եւ հնարավո՞ր է, դանդաղեցնել այնպիսի պացիենտների հիվանդության առաջընթացը, որոնց մոտ դեռեւս դեմենցիայի ուժեղ ախտանիշներ չեն զարգացել։

Ընկերությունը հայտարարել է, որ օլիգոմանատը Չինաստանում «շատ շուտով» կհայտնվի, եւ այժմ այն արտասահմանում վաճառքի թույլտվության է սպասում՝ 2020թ․ սկզբին ԱՄՆ-ում եւ Եվրոպայում երրորդ փուլի կլինիկական փորձարկումներ սկսելու ծրագրով։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, Ալցհեյմերի հիվանդությունը, որը սկսվում է հիշողության կորստով եւ վերաճում է գլխուղեղի լուրջ վնասվածքի, 60-70 տոկոս դեմենցիայի դեպքեր է ստեղծում ամբողջ աշխարհում, այդ թվում՝ 9,5 միլիոն մարդ Չինաստանում, Հոնկոնգում եւ Թայվանում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է