• Latest news

26-ամյա բրազիլուհին բարձր գին է վճարել հետույքը մեծացնելու ցանկության համար

5 նոյեմբերի, 2019  14:15

26-ամյա բրազիլուհին բարձր գին է վճարել աչքի զարնող հինգերորդ կետ ունենալու ցանկության համար: Նա մահից հազիվ է փրկվել ներարկման պատճառով, որը պետք է ձգեր նրա հետույքը:

Ինչպես հայտնում է foxnews.com-ը, Անժելա Պեդրոսայի հետույքին կատարել են 100 մլ ներարկում, նա մեկ ամիս անց վերադարձել է եւս 200 մլ ստանալու: Դրանից մեկ ժամ հետո ամբողջ մարմնի մեջ անտանելի ցավ է զգացել:

Նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ է անցկացրել հաջորդ 2 ամիսը՝ «ամենասարսափելի ցավերի մեջ»: Վարակը ոչնչացրել էր նրա հյուսվածքները, նրա մոտ սեպսիս էր սկսվել:

Վիրաբույժները կտրել են վնասված հյուսվածքները եւ նրան հակաբիոտիկներ ներարկել, բայց վիրահատությունը սարսափելի սպիներ է թողել: Հիմա նա պետք է վերականգնողական վիրահատության ենթարկվի, որը ներառելու է փորի ճարպի հեռացում՝ հետույքի ձեւը շտկելու համար:

Պլաստիկ վիրաբույժների ամերիկյան միությունը մայիսին հայտարարել էր, որ պացիենտի սեփական ճարպի օգտագործմամբ հետույքի ձգման բրազիլական միջամտությունը հետույքի արտաքին տեսքի մեծացման եւ բարելավման համար անվտանգ է, «եթե միայն ներարկումները մնում են ենթամաշկային բջջանյությում»:

Անցյալ տարվա աշնանը Էսթետիկ պլաստիկ վիրաբույժների բրիտանական ասոցիացիան (BAAPS) իր անդամներին խնդրել էր բրազիլական ձգումները դադարեցնել այնքան ժամանակ, մինչեւ այդ միջամտության վտանգների լրացուցիչ հետազոտությունների անցկացումը:

Պեդրոսան պնդում է, որ իրեն սիլիիկոն են ներարկել, ինչը ինֆեկցիա է առաջացրել: Անհաջող միջամտություն կատարած կինը կալանավորվել է, նրան մեղադրանք է առաջադրվել:

 
Լուսանկարը՝ Focus On News Agency-ի

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է