• Latest news

Մեքենայական ուսուցման գործիքները կօգնեն կանխատեսել քաղցկեղի դեմ դեղերի արդյունավետությունը. հետազոտություն

5 նոյեմբերի, 2019  20:30

Մեքենայական ուսուցման գործիքները կարող են կարեւոր դեր խաղալ քաղցկեղային հիվանդությունները եւ դրանց բուժման մեթոդները հետազոտելիս, այդ գործիքների օգնությամբ կարելի է կանխատեսել քաղցկեղի դեմ դեղերի արդյունավետությունը, NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում  նշել է Ֆիլիպ Մերթինսը Max Delbrück Center for Molecular Medicine in the Helmholtz Association-ից։

Բժիշկ Մերթինսը գործընկերների հետ ուսումնասիրում է հիվանդությունների զարգացման կենսաբանական մեխանիզմները սպիտակուցների հետազոտման միջոցով։ Սպիտակուցներն առանցքային դեր են կատարում քաղցկեղային հիվանդությունների առաջացման գործում, եւ դեղերի մեծ մասն էլ ուղղված է հենց սպիտակուցները պարզելուն։ Ուստի, դրանց ուսումնասիրությունն այդքան կարեւոր է ե՛ւ քաղցկեղի զարգացման մեխանիզմները հասկանալու, ե՛ւ դրա դեմ պայքարի նոր մեթոդներ ստեղծելու համար։

«Պացիենտները կլինիկաներում սովորաբար ստանում են շատ տարբեր դեղեր, եւ երբեմն դժվար է հասկանալ, թե դրանցից որն է իրականում օգնում պացիենտին։ Իսկ եթե մեկուսացվեն դեղ-ուռուցք համադրումները մոդելներում, ավելի հեշտ կլինի հասկանալ, թե որ դեղն է իսկապես արդյունավետ։ Կարելի է նաեւ գտնել նոր մարքերներ, որոնք կկարողանան գուշակել՝ արդյո՞ք դեղն արդյունավետ կաշխատի տվյալ պացիենտի համար, թե՞ ոչ»,- ասել  է մասնագետը։

Մանրամասները՝ տեսահարցազրույցում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել