• Latest news

Աղջիկը 3 շաբաթով կուրացել է աչքերին կատարած էքստրեմալ դաջվածքի պատճառով (ֆոտո)

6 նոյեմբերի, 2019  14:20

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգից 24-ամյա Էմբերը որոշել է կատարել աչքերին էքստրեմնալ դաջվածք եւ 3 շաբաթով տեսողությունից զրկվել է:

Daily Mail-ը հայտնում է, որ աղջիկը 26 հազար դոլար է ծախսել մարմնի փոխակերպման համար, այդ թվում՝ լեզվի սփլիթի (բաժանում) եւ ականջների թունելների համար: Նա մարմնին կատարել է 200 դաջվածք, մեծացրել է կուրծքը եւ փոխել այտերի, շրթունքների ու ականջների ձեւը:

Նրա վերջին գաղափարը ակնախնձորները կապույտ ներկելն էր: Այս միջամտությունն ամենավտանգավորն ու ռիսկայինն էր այն ամենից, ինչի միջով նա ստիպված էր եղել անցնել:

«Ես նույնիսկ չգիտեմ ինչպես նկարագրել այն, ինչ վերապրել եմ,- պատմում է աղջիկը: - Երբ թանաքներն ընկնում էին ակնախնձորի մեջ, թվում էր, թե դաջվածքի վարպետն աչքերիս մեջ ապակու տասնյակ փշուրներ է խրում»:

Սեանսը տեւել է 40 րոպե:

«Դա անչափ ցավոտ էր: Ամեն աչքիս մեջ կատարել են 4-ական ներարկում: Ցավոք, դաջվածքն անողը թանաքն ակնախնձորի մեջ շատ խորն էր անցկացրել,- պնդում է նա: - Եթե միջամտությունը ըստ կանոնների են անում, մարդը չպետք է կուրանա, դա հրաշավոր էր»:

Աղջկա տեսողությունը, բարեբախտաբար, ժամանակի ընթացքում վերականգնվել է:

Հիմա նա երազում է 2020 թվականի մարտին իր ամբողջ մարմինը ծածկել դաջվածքներով, սակայն այլեւս չի ծրագրում կատարել էքստրեմալ մոդիֆիկացիաներ:

Լուսանկարը՝ @amber__luke-ի

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է