• Latest news

Գիտնականները գտել են սրտի կաթվածից հետո վերականգնման նոր մեթոդ

6 նոյեմբերի, 2019  17:56

Սրտի մեջ հատուկ իմունային բջիջների ակտիվության մեծացումը սրտի կաթվածից անմիջապես հետո կարող է նվազեցնել սրտի անբավարարության զարգացման վտանգը, պարզել են Վաշինգտոնի համալսարանի Բժշկական դպրոցի մասնագետները:

Xinhua-ի փոխանցմամբ՝ փորձագետները հետազոտության ժամանակ հասկացել են, թե ինչպես լիցքավորեն միկրոֆագերը՝ մեծացնելով դրանց չհանդուրժելու եւ վնասված սրտային հյուսվածքից ազատվելու ունակությունը, որը մնում է սրտի նոպայից հետո. դրա համար կարելի է խթանել մակրոֆագերում լիզոսոմները (բջջային տարրեր, որոնք պատասխանատու են աղբի մշակման եւ ոչնչացման համար):

Գիտնականներն ակտիվացրել են TFEB մոլեկուլը, ինչը նպաստել է մակրոֆագերում մեծ թվով լիզոսոմի արտադրմանը եւ ճարպերի մշակման արդյունավետության բարձրացմանը: Արդյունքում՝ միկրոֆագերն արագ ազատվում էին սրտի արատավոր բջիջներից՝ դրանց թույլ չտալով սրտի անբարարություն առաջացնել եւ նվազեցնելով բորբոքումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել