• Latest news

590, 870 եւ 1000 գրամ. «Աստղիկ» ԲԿ-ից դուրս է գրվում չափազանց փոքր քաշով ծնված եռյակը (ֆոտո)

7 նոյեմբերի, 2019  14:15

Մարիա, Օլիվիա եւ Նիկա եռյակը հղիության 29-րդ շաբաթում ծնվել է չափազանց փոքր քաշով: Երկու միաձու աղջիկները, որոնք զարգացել են մեկ պտղապարկում, ծնվելիս կշռել են ընդամենը 590 եւ 870 գրամ, իսկ նրանց երկվորյակ քույրիկը՝ 1000 գրամ:

Աղջիկները ամբողջ երեք ամիս անցկացրել են «Աստղիկ» ԲԿ նեոնատալ բաժանմունքում, եւ հիմա, վերջապես, հիվանդանոցից դուրս են գրվում:

Մանկաբարձ-գինեկոլոգ Կարինե Գրիգորյանը լրագրողներին հայտնեց, որ սովորաբար եռյակները ծնվում են օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների, օրինակ, ԱՄԲ-ի կիրառման արդյունքում, սակայն այս դեպքում երեխաները բեղմնավորվել էին բնական ճանապարհով:

Հարսանիքից ընդամենը մեկ ամիս հետո 33-ամյա Վիկտորյա Գյուլմիսարյան իմացել է, որ հղի է, իսկ շուտով պարզվել է, որ նա եռյակ է ունենալու: Վիկտորյայի խոսքով՝ նա շատ է զարմացել եւ ուրախացել:

Ինչպես պատմեց «Աստղիկ» ԲԿ նեոնատալ ծառայության ղեկավար, բժիշկ Նարինե Պողոսյանը, եռյակը ծնվել է օգոստոսի 26-ին, գիշերվա ժամը 02:35, 02:36 եւ 02:37-ին, կեսարյան հատմամբ, հղիության 29-րդ շաբաթում։ Նրանք խիստ անհաս էին, ժամանակին ծնված երեխաները կշռում են մոտ 3 կիլոգրամ, իսկ այս աղջիկների քաշը 1000, 870 եւ 590 գրամ էր։

«Երբ իմացանք, որ երեխաները շուտով ծնվելու են, հիվանդանոց հրավիրեցինք մանկաբույժների եւ բուժքույրերի 3 բրիգադ, պատրաստեցինք ամբողջ տեխնիկան, որպեսզի պատրաստ ընդունենք փոքրիկներին», - ասաց նեոնատոլոգը։

Անհասության պատճառով երեխաներն առողջական որոշ խնդիրներ ունեին, եւ 3 ամիս նրանց խնամել են նեոնատալ բաժանմունքում։ Բժշկի խոսքով՝ ճանապարհը հեշտ չէր, բայց շնորհիվ թիմային աշխատանքի եւ բուժկենտրոնի լավ տեխնիկական հագեցածության բոլոր խնդիրները հաղթահարվեցին։

Երեխաներն անցել են անհրաժեշտ բոլոր սքրինինգային հետազոտությունները։ Այժմ նրանք առողջ են եւ դուրս են գրվում հիվանդանոցից 2370, 2100 եւ 1600 գրամ քաշերով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել