• Latest news

Նույնիսկ քիչ վազելը նվազեցնում է վաղաժամ մահվան ռիսկը. հետազոտություն

7 նոյեմբերի, 2019  19:01

Նույնիսկ քիչ վազելը նվազեցնում է վաղաժամ մահվան ռիկսը՝ պնդում են ավստրալացի գիտնականները, որոնք 232 149 մարդու մասնակցությամբ 14 հետազոտություն են անցկացրել: Նրանց աշխատանքի արդյունքները հրապարակվել են British Journal of Sports Medicine-ում:

Ըստ վերլուծության՝ մարդկանց մոտ, ովքեր վազել են ցանկացած հեռավորությամբ, բոլոր պատճառներով մահվան ռիսկը եղել է 27%-ով ավելի ցածր, քան նրանց մոտ, ովքեր դա չեն արել: Վազքը նաեւ կապված է սրտանոթային հիվանդություններից եւ քաղցկեղից մահվան ռիսկի նվազեցման հետ՝ 30% եւ 23%, համապատասխանաբար:

Վիկտորիա համալսարանից հետազոտության առաջատար հեղինակ Ժելկո Պեդիշիչը նշել է, որ իրենց հետազոտության տվյալները կարող են մոտիվացնել ֆիզիկապես ոչ ակտիվ մարդկանց: Նա նաեւ նշել է, որ բուժաշխատողները երբեմն վախենում են խրախուսել վազքը՝ ենթադրելով, որ նման վարժությունները կարող են կապված լինել սրտի հանկարծակի կանգի հետ: Սակայն ավստրալացի գիտնականները համաձայն չեն այդ կարծիքին:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհուրդների՝ 18-64 տարեկան մարդիկ պետք է շաբաթական 150 րոպե տրամադրեն չափավոր եւ 75 րոպե ակտիվ վարժություններին:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել