• Latest news

Ինչպես պաշտպանվել ուղեղի տարիքային հիվանդություններից․ հոգեբույժի 4 խորհուրդ

9 նոյեմբերի, 2019  14:17

Ուղեղի տարիքային հիվանդություններից պաշտպանվելու համար կարեւոր է ֆիզիկապես եւ մտավոր ակտիվ լինել, կարողանալ վերահսկել սթրեսը եւ առողջ սնունդ օգտագործել։ Այսպիսի կարծիք է հայտնել ամերիկյան հոգեբույժ, պրոֆեսոր Հերի Սմոլը։

«Ալցհեյմերի հիվանդությունը դեռեւս անբուժելի է։ Այդ պատճառով կարեւոր է իմանալ, թե ինչն է մեր ուղեղը լավ վիճակում պահում եւ պահպանում նրա առողջությունը։ Չորս գործոններ օգնում են դանդաղեցնել ուղեղի ծերացումը»,- ասել է հոգեբույժը։

Ֆիզիկական ակտիվություն

Հերի Սմոլի կարծիքով, օրական 20 րոպե արագ քայլելը բավարար է, որպեսզի զգալիորեն նվազեցվի ծերունական թուլամտության վտանգը։ Ֆիզիկական ակտիվության ժամանակ արտազատվում են սպիտակուցներ, որոնք խթանում են ուղեղի բջիջներին եւ ստիպում են նրանց ավելի լավ փոխազդել միմյանց հետ։ Բացի այդ, ֆիզիկական ակտիվությունը ստիպում է օրգանիզմին էնդորֆիններ արտադրել, որոնք նպաստում են նրան, որ մարդն ավելի հաճախ բավարարվածության զգացում ունենա (դա կարեւոր է ուղեղը քայքայող դեպրեսիվ վիճակներից պաշտպանվելու համար):

Առողջ սնունդ

Մասնագետի խոսքերով, մարդիկ, որոնք իրենց կյանքի կեսին ավելորդ քաշ ունեն, տարեց հասակում ավելի են հակված դեմենցիայի վտանգի։ Հոգեբույժը խորհուրդ է տալիս ճիշտ սնվել եւ նիհարել, եթե ավելորդ քաշ կա՝ հիշողության էական լավացում կարելի է նկատել նիհարելուց հետո արդեն 2 շաբաթ անց, ասում է նա։

Բացի այդ, գիտնականը խորհուրդ է տալիս օգտագործել ձկան կամ ընկուզեղենի օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք օգնում են պայքարել բորբոքման դեմ, որը կարող է հանգեցնել ուղեղի քայքայման։ Իր հերթին, թթվային սթրեսից, որը նպաստում է ուղեղի բջիջների մաշվելուն, պաշտպանում է մրգերի եւ բանջարեղենի օգտագործումը։

Սթրեսի պրոֆիլակտիկա

Եթե ձեր կյանքում շատ սթրես կա, օրգանիզմում արտադրվում են մեծ քանակությամբ սթրեսային հորմոններ, ինչպես կորտիզոլը, պարզաբանում է պրոֆեսոր Սմոլը։ Մարդիկ, որոնց ուղեղը ենթարկված է կորտիզոլի ուժեղ ազդեցությանը, Ալցհեյմերի հիվանդության զարգացման առավել բարձր վտանգի տակ են։

Մասնագետը խորհուրդ է տալիս սովորել լիցքաթափվել՝ մեդիտացիայի կամ այնպիսի սպորտաձեւերի միջոցով, ինչպիսին է յոգան, տայ-չին։ Նաեւ սթրեսի պաշտպանվելու համար օգտակար է շփվել ընկերների հետ, լավ քնել եւ ապրել կանոնավոր սեռական կյանքով։

Շփումներ

Հոգեբույժը վստահ է, որ այլ մարդկանց հետ շփումներն ու զրույցները օգնում են մարզել ուղեղը եւ նվազեցնել թուլամտության զարգացման վտանգը։

«Նույնիսկ տասը րոպեանոց զրույցը կարող է լավացնել հիշողությունը։ Ջերմ ու անկեղծ զրույցները իրենց հերթին նվազեցնում են սթրեսը եւ պաշտպանում ուղեղի նեյրոնները»,- ասել է մասնագետը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է