• Latest news

Գիտնականները հերքել են այն առասպելը, որ սենյակային բույսերը սենյակի օդը մաքրում են

9 նոյեմբերի, 2019  22:02

Շատերը համոզված են, որ սենյակային բույսերը բարելավում են սենյակի օդի որակը եւ այն մաքրում: Բայց իրականում այնքան էլ այդպես չէ, պնդում են Դրոքսելի համալսարանի գիտնականները: 200 գիտական հետազոտությունների նրանց նոր ակնարկը հրապարակվել է Journal of Exposure Science and Environmental Epidemiology-ում:

Գիտնականների խոսքով՝ սենյակային բույսերը սենյակի օդը մաքրում են եւ այն թթվածնով հարստացնում միայն այն դեպքում, եթե յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրին բաժին է ընկնում 10-1000 բույս՝ կախված տեսակից:

Պարզվել է, որ պարբերական օդափոխությունը օդն ավելի արդյունավետ է մաքրում, քան սենյակային բույսերը: Այսպես 2 բաց պատուհանների արդյունքին հասնելու համար անհրաժեշտ է միջին չափի գրասենյակում կամ սենյակում դնել 680 բույս կամ ամեն քառակուսի մետրին՝ 5 բույս: Օդն ավելի լավ դարձնելու համար, քան փողոցում է, այս ցուցանիշն աճում է մինչեւ 100 բույս քառակուսի մետրին:

Հետազոտողները նշում են, որ առասպելն արմատավորվել է 1989 թվականին, երբ ՆԱՍԱ-ի փորձարկումների արդյունքները ցույց են տվել, որ բույսերը օդից հեռացնում են մինչեւ 70 տոկոս աղտոտիչները՝ մեկ խորանարդ մետր չափերով անթափանց խցում գտնվելու դեպքում: Սակայն այս միջավայրը զգալիորեն տարբերվում է շենքերի ներսի պայմաններից: Հաստատությունում հեղձուկ օդը շատ ավելի արագ է թարմացվում բաց պատուհանների դեպքում, քան բույսերի առկայությամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել