• Latest news

Ինչու է անհրաժեշտ բանանները եւ դրանց մաքրելուց հետո ձեռքերը անպայման լվանալ

9 նոյեմբերի, 2019  19:06

Բանանի կեղեւի վրա կարող են մարդու օրգանիզմի համար վտանգավոր նյութեր լինել, օրինակ՝ պեստիցիդներ, որոնք օգտագործում են մրգերի աճեցման ժամանակ, ասվում է Consumer Center Bavaria զեկույցի մեջ։ Այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործելուց առաջ լվանալ բանանները, իսկ դրանց կեղեւը մաքրելուց հետո լվանալ ձեռքերը։

«Բանանը վնասատուներից պաշտպանելու համար, դրանք համարյա միշտ ցողում են պեստիցիդներով։ Հետազոտությունների ժամանակ այդ պեստիցիդների մնացորդները բազմիցս հայտնաբերվել են բանանի կեղեւի վրա»,- ասոմ է զեկույցը կազմողներից մեկը, սննդի փորձագետ Սաբինա Հյուլսմանը։

Սակայն պտուղների կեղեւի վրա ոչ միայն պեստիցիդներ կարելի է հայտնաբերել։ Փորձագետի խոսքերով, արդեն բերքահավաքից հետո բանանները մշակում են քիմիական միջոցներով, օրինակ՝ ֆունգիցիդներով, որոնք կանխում են տեղափոխման ժամանակ դրանց վաղաժամ քայքայումը։

«Ոչ միայն բանանների, այլ նաեւ մյուս մրգերի դեպքում նույնպես պետք է անպայման լվանալ ձեռքերը դրանց մաքրելուց հետո, որպեսզի քիմիկատները մաշկի վրա չընկնեն։ Երեխաներին կեղեւով մրգեր մի տվեք, միայն՝ կեղեւահանված»,- խորհուրդ է տալիս Հյուլսմանը։

Մասնագետը հավելել է, թե կարելի է չվախենալ, որ վտանգավոր նյութերը կեղեւից պտղամսի մեջ կընկնեն։ Կեղեւի տակ պեստիցիդները շատ քիչ են կամ ընդհանրապես չկան, հավաստիացնում է փորձագետը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել