• Latest news

Սպասք լվալու սպունգները պետք է փոխել շաբաթը մեկ անգամ. մասնագետներ

12 նոյեմբերի, 2019  10:56

Սպասք լվալու սպունգները հարկավոր է փոխել շաբաթը մեկ անգամ, խորհուրդ են տալիս Ռոսպոտրեբնադզորի մասնագետները։

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, սպասք լվալու սպունգը եւ դրա շուրջ տարածքը կարող են պարունակել մանրէների մոտ 360 տեսակներ։ Ավելին, միջին վիճակագրական խոհանոցային սպունգը կարող է լինել 200 հազար անգամ ավելի կեղտոտ, քան զուգարանակոնքի նստատեղը։

Հետազոտության ընթացքում խոհանոցային սպունգների վրա հայտնաբերել են խմորիչ եւ բորբոս (86 տոկոս), ինչպես նաեւ կոլիֆորմային մանրէներ, որոնք կարող են հանգեցնել սուր աղիքային վարակների (77 տոկոս)։ Սպունգների 18 տոկոսի վրա գտել են ստաֆիլոկոկային մանրէներ։

Վտանգավոր մանրէներ, մասնագետների խոսքով, կարող են հայտնաբերվել նաեւ լվացարաններում, խոհանոցի սեղանածածկին, կտրատման տախտակներին, սառնարաններում, խոհանոցային պարագաներում (սրբիչներ, սեղանի շորեր), աղբամաններում, ինչպես նաեւ կոմբայններում, մսաղացներում, բլենդերներում եւ հարիչներում։

Այս ախտածինների առաջացրած վարակներից խուսափելու համար խորհուրդ է տրվում լվացարանը լվալ ախտահանող նյութով, լավ չորացնել բոլոր մակերեսները եւ ամանեղենը եւ սրբել կենցաղային տեխնիկայի ու կահույքի բռնիչները։ Բացի այդ, խորհուրդ է տրվում շաբաթը մեկ անգամ լվալ սրբիչները, իսկ աղբամանները լվալ քլոր պարունակող նյութով առնվազն ամիսը մեկ անգամ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է