• Latest news

Աշխարհում առաջին անգամ ուղեղից անեւրիզմը հեռացրել է ռոբոտը

12 նոյեմբերի, 2019  12:00

Կանադայում գլխուղեղից անեւրիզմի հեռացման աշխարհում առաջին վիրահատությունն են կատարել ռոբոտի կիրառմամբ:

Xinhua-ի հաղորդմամբ՝ վիրահատության է ենթարկվել 64-ամյա պացիենտը, որի մոտ անեւրիզմի պայթման բարձր ռիսկ է եղել: Վիրահատությունը տեւել է 2,5 ժամ, եւ դրա ընթացքում Արեւմտյան Տորոնտոյի հոսպիտալի վիրաբույժները ներկառուցված նավիգացիայով միկրոկատետրի օգնությամբ ռենտգենի հսկողության տակ են առել գլխուղեղը անոթների միջով, որոնցում ներթափանցել են աճուկի շրջանում ոչ մեջ կտրվածքի միջոցով:

Նեյրոռադիոլոգները հաջողությամբ կիրառել են ռոբոտացված համակարգը զարկերակի վերականգնման համար ստենտի տեղադրման, ինչպես նաեւ կծիկների իմպլանտացիայի համար:

Պացիենտին դուրս են գրել հիվանդանոցից վիրահատության հաջորդ օրը:

Մասնագետների խոսքով՝ այդ համակարգը կարելի է օգտագործել նաեւ իշեմիկ ինսուլտների թերապիայի համար: Վիրաբուժության մեջ ռոբոտացված տեխնոլոգիաների կիրառումը թույլ կտա մեծացնել անեւրիզմով եւ ինսուլտով պացիենտների բուժման որակը:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել