• Latest news

Տոֆու, ոսպ եւ առանց հավելումների յոգուրտ. Երեխայի սննդակարգում ինչպիսի՞ մթերքներ պետք է լինեն

12 նոյեմբերի, 2019  18:16

Երեխայի առողջության եւ զարգացման համար անչափ կարեւոր է ճիշտ սնվելը: Որոշ մթերքներ, ինչպես քաղցրեղենը եւ գազավորված ըմպելիքները, առողջական խնդիրներ են առաջացնում դեռեւս ամենավաղ տարիքից: Բայց կան նաեւ մթերքներ, որոնք օգնում են պահպանել երեխայի առողջությունը:

Դիետոլոգ Մարիա Մերինոն (Իսպանիա) 5 մթերք է նշել, որոնք պետք է լինեն յուրաքանչյուր երեխայի ամենօրյա սննդակարգում:

Տոֆու

Տոֆուի մեջ մեծ է երկաթի, ցինկի եւ սպիտակուցի պարունակությունը. այս բոլոր նուտրիենտները երեխայի զարգացման համար անչափ կարեւոր են: Դիետոլոգը խորհուրդ է տալիս տոֆուն երեխայի սննդակարգի մեջ ներառել մեկ տարեկանից հետո՝ աստիճանաբար: Քանի որ տոֆուն թույլ համ ունի, այն կարելի է քաղցրացնել, աղի դարձնել՝ երեխայի ճաշակով:

Ոսպ

Ոսպը հարուստ է երկաթով, ֆոլաթթվով, ցինկով եւ մանգանով: Իհարկե, մյուս ընդեղենները նույնպես օգտակար են երեխաներին, բայց, դիետոլոգի խոսքով, ոսպը մեկ առավելություն ունի՝ այն երկար թրջելու կարիք չունի եւ ավելի հեշտ է եփվում, քան մյուս ընդեղենները:

Հյուսիսային ծովերի ձուկ

Ցանկացած կարմիր ձուկ, ծովատառեխ, սարդինա պարունակում են անփոխարինելի օմեգա-3 թթուներ, ուստի այս մթերքները խորհուրդ են տալիս ավելացնել երեխայի սննդակարգի մեջ: Դիետոլոգի խոսքով՝ ձկից կարելի խյուս պատրաստել եւ այն խառնել  բանջարեղենի խյուսի հետ: Կարելի է նաեւ ձուկը եփել ջեռոցում:

Առանց հավելումների յոգուրտ

Հունական յոգուրտում շատ սպիտակուց կա, ինչպես նաեւ աղիների միկրոֆլորայի համար օգտակար բակտերիաներ եւ կալցիում: Սակայն կարեւոր է երեխաներին տալ հենց հունական յոգուրտ՝ առանց հավելումների, որ երեխան չսովորի քաղցր համին:

Ընկույզի պաստա

Ընկույզները մեծ քանակությամբ կարեւոր վիտամիններ եւ միկրոտարրեր են պարունակում, հետեւաբար դրանք պետք է լինեն երեխայի սննդակարգի պարտադիր մասը: Ընկույզի պաստան պետք է տալ աստիճանաբար եւ միայն այն բանից հետո, երբ երեխան սկսել է ուտել մրգային, հատիկային եւ բանջարեղենային հավելումներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել