• Latest news

Ստերոիդներից հրաժարվելը եւ շաբաթը մեկ անգամ ցնցուղ ընդունելը օգնել են աղջկան ազատվել էկզեմայից

13 նոյեմբերի, 2019  20:10

Լոնդոնից 24-ամյա Հոլի Բրումը տարիներով տառապել է ուժեղ էկզեմայից, որը ծածկում էր նրա ամբողջ մարմինը եւ նույնիսկ դեմքը։ Նրա վիճակը բարելավվել է միայն երբ նա հրաժարվել է ստերոիդներով քսուքներից եւ սկսել է շաբաթը մեկ անգամ ցնցուղ ընդունել։

Էկզեմայի պատճառով Հոլիի դեմքի եւ մարմնի մաշկը սկսել է չորանալ եւ ծածկվել կարմիր բծերով։ Մաշկաբանները, որոնց նա դիմել է խորհրդատվության համար, նրան ամենատարբեր միջոցներ են նշանակել, ներառյալ՝ ստերոիդներով քսուքներ, սակայն ոչինչ չի օգնել։ Համացանցում բուժման այլընտրանքային միջոցների որոնումները Հոլիի մոտ սիրողական փորձ կատարելու գաղափար են առաջացրել։ Նա իմացել է, որ իր հասակակից մի աղջիկ ազատվել է էկզեմայից, երբ դադարել է հաճախ ցնցուղ ընդունել եւ ամբողջովին բացառել է իր կյանքից ստերոիդներով քսուքները։ Հոլին փորձել է նույն բանն անել եւ, ի զարմանս իրեն, ֆանտաստիկ առաջընթացի է հասել՝ նրա մաշկը մաքրվել է կարմիր թեփոտ բծերից։

Հոլիի խոսքերով, էկզեմայի առաջին նշաններն իր մոտ հայտնվել են, երբ ընդամենը 2 շաբաթական է եղել։ Այդ ժամանակվանից նա պարբերաբար այցելել է մաշկաբանների եւ թերապեւտների, սակայն նրանք բոլորն ասել են, թե անհրաժեշտ է պարզապես հաճախ խոնավեցնել մաշկը եւ ուժեղ քսուքներ օգտագործել, որոնք նա առանց այդ էլ գնում էր ամբողջ կյանքում։ Սակայն տարեցտարի նրա վիճակը վատանում էր, իսկ երբեմն մաշկի վրա նույնիսկ դեղին թարախապարկեր էին գոյանում։

Հոլին սարսափելի բարդութավորվում էր իր արտաքինի պատճառով եւ այն պատճառով, որ զուգընկերը ստիպված էր ամեն օրը լվանալ բնակարանի հատակը իր էկզեմայի պատճառով։

2018թ․ Հոլին դադարել էր օգտագործել ստերոիդներով քսուքները։Սկզբում նրա մաշկի վրա ավելի շատ բծեր էին առաջացել, եւ ցնցուղ ընդունելն էլ ցավոտ էր դարձել։ Այդ պատճառով Հոլին հրաժարվել էր նաեւ հաճախ ցնցուղ ընդունելուց։ Եւ որոշ ժամանակ անց նա նկատել էր, որ իր մաշկի վիճակը սկսում է լավանալ։

Հոլին էկզեմայից ամբողջովին չի ազատվել, սակայն նրա մաշկը շատ ավելի լավ տեսք ունի եւ իրեն լավ է զգում, քան առաջ։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել