• Latest news

Հայաստանում վիտամին D-ի դեֆիցիտով քանի՞ մարդ կա. «Աստղիկ» ԲԿ-ի նոր տվյալները

14 նոյեմբերի, 2019  12:05

Վիտամին D-ի դիֆիցիտն այսօր ամբողջ աշխարհում լուրջ խնդիր է համարվում, որն օրգանիզմում առաջացնում է մի ամբողջ շարք խանգարումներ: «Աստղիկ» ԲԿ-ի լաբորատորիայում վիճակագրական տվյալներ են հավաքում ըստ վիտամին D-ի ցուցանիշի հետազոտությունների, որպեսզի Հայաստանում այս վիտամինի ցուցանիշի հետ կապված վիճակի մասին հստակ պատկերացում ունենան:

«Աստղիկ» ԲԿ-ի լաբորատորիայի ղեկավար Մարինե Մանուկյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնեց, որ իրենք գործընկերների հետ վերլուծել են 3 տարի կատարված 8040 հետազոտությունների տվյալները: Բոլոր հետազոտությունները կատարվել են Roche ֆիրմայի արտադրության Cobas E411 վերլուծիչով՝ ըստ էլեկտրաքեմոլյումինիսցենտային մեթոդի, որն աշխարհում ամենաճշգրիտ եւ հուսալի մեթոդներից է:

Մասնագետի խոսքով՝ վիտամին D-ի նորման, ըստ այս մեթոդի, կազմում է 30-75 նգ/մլ:

2016 թվականին «Աստղիկ» ԲԿ-ի լաբորատորիայում կատարվել է վիտամին D-ի ցուցանիշի ստուգման 2200 հետազոտություն, եւ միայն պացիենտների 7 տոկոսի ցուցանիշներն էին նորմայի շրջանակում: Այս վիտամինի ցուցանիշը 4 տոկոսի մոտ նորմայից 10 անգամ ցածր էր, 19 տոկոսի մոտ վիտամինի անբավարարություն կար, 42 տոկոսի մոտ՝ դեֆիցիտ, իսկ 28 տոկոսի մոտ՝ արտահայտված դեֆիցիտ: Ամբողջ տարվա ընթացքում ստացված ամենաբարձր ցուցանիշը 61.6 նգ/մլ էր, ընդ որում՝ հետազոտված պացիենտն օտարերկրացի էր, իսկ հայ պացիենտների շրջանում այսպիսի բարձր ցուցանիշներ չեն եղել:

2017 թվականին «Աստղիկ» ԲԿ-ի լաբորատորիայի մասնագետները վերլուծել են 2 տարում ստացած՝ 4 հազար հետազոտությունների տվյալները: Այդ պահին վիտամին D-ի նորմայից 10 անգամ ցածր ցուցանիշով մարդիկ արդեն ընդամենը 0.4 տոկոս էին կազմում՝ 4 տոկոսի փոխարեն: Իսկ ահա վիտամին D-ի նորմալ ցուցանիշով մարդկանց թիվը 7 տոկոսից աճել էր մինչեւ 20 տոկոս: Արտահայտված դեֆիցիտ կար պացիենտների 8 տոկոսի մոտ՝ 28 տոկոսի փոխարեն, դեֆիցիտ՝ 34 տոկոսի մոտ՝ 42 տոկոսի փոխարեն, իսկ անբավարարություն՝ 31.3 տոկոսի մոտ՝ 19 տոկոսի փոխարեն:

2018 թվականին բժշկական կենտրոնի լաբորատորիայում կատարվել է վիտամին D-ի ցուցանիշի ստուգման 4040 հետազոտություն, իսկ 3 տարում հետազոտությունների ընդհանուր թիվը հասել է 8040-ի:

Հատկանշական է, որ 2018 թվականին իրավիճակը զգալիորեն փոխվել է. միայն 2 պացիենտի մոտ է հայտնաբերվել վիտամին D-ի նորմայից 10 անգամ ցածր ցուցանիշ, մինչդեռ 2016-ին այս ցուցանիշը մի քանի անգամ մեծ էր:

Այսօրվա դրությամբ՝ հետազոտված մարդկանց 22.2 տոկոսը վիտամին D-ի նորմալ ցուցանիշ ունի, արտահայտված դեֆիցիտ՝ 5.3 տոկոսը, դեֆիցիտ՝ 38.2 տոկոսը, անբավարարություն՝ 33.3 տոկոսը: 2018-ին առաջին անգամ պացիենտների 0.25 տոկոսի մոտ հայտնաբերվել են հիպերվիտամինոզի դեպքեր:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել