• Latest news

Կարելի՞ է արդյոք կանխել դիաբետը. էնդոկրինոլոգների կարծիքը

15 նոյեմբերի, 2019  20:29

Շաքարային դիաբետը ժամանակակից ամենավտանգավոր հիվանդություններից մեկն է: Աշխարհում 20-79 տարեկան ավելի քան 415 մլն մարդ տառապում է դիաբետով, եւ նրանց կեսը դեռ չգիտի այդ մասին: Առանց արյան մեջ գլյուկոզայի մակարդակի գրագետ հսկողության ու բուժման՝ դիաբետը հանգեցնում է լուրջ խնդիրների, այդ թվում կուրության, սրտանոթային հիվանդությունների եւ այլն:

Այսօր դիաբետը բուժելն անհնար է, սակայն դրա զարգացումը կարելի է կանխել: Քաղաքային Էնդոկրինոլոգիական դիսպանսերի ղեկավար Անուշ Բունիաթյանը խորհուրդ է տալիս մտածել դիաբետի կանխարգելման մասին առաջին հերթին այն մարդկանց, որոնց հարազատների շրջանում կան դիաբետիկներ, քանի որ ժառանգական հակվածությունն այս դեպքում կարեւոր դեր է խաղում:

Դիաբետի կանխարգելման համար առաջին հերթին խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել սննդին: Մասնագետի խոսքով՝ դա չի նշանակում, որ անհրաժեշտ է ինչ-որ դիետա պահել. իրականում անհրաժեշտ է պարզապես նախապատվություն տալ ճիշտ օրաբաժնին, որում մեծ տեղ են զբաղեցնում բանջարեղենն ու մրգերը: Ցանկալի է հրաժարվել աղի, շաքարի եւ այլ «արագ» ածխաջրերի ավելորդ քանակից:

Մասնագետը նաեւ խորհուրդ է տալիս չանտեսել ֆիզիկական վարժությունները, օրվա ընթացքում երկար քայլել եւ, իհարկե, չծխել: Կարեւոր է նաեւ նորմայի մեջ քաշը պահպանելը, քանի որ հաճախ դիաբետն ու ճարպակալությունը զուգորդվում են:

Բոլոր վերոնշյալ խորհուրդները պարզ են, եւ եթե դրանք պահպանվեն, ապա կարելի է զգալիորեն կրճատել 2-րդ տեսակի դիաբետի զարգացման ռիսկը: Սակայն խնդիրն այն է, որ շատ մարդիկ անտեսում են այդ պարզ կանոնները, ինչը բացասական ազդեցություն է ունենում նրանց առողջության վրա եւ նրանց ավելի խոցելի դարձնում դիաբետի եւ մի շարք այլ հիվանդությունների նկատմամբ: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել