• Latest news

ՄԻԱՎ-ով պացիենտներին ավելի հաճախ սպառնում է սրտի կանգից մահը․ հետազոտություն

16 նոյեմբերի, 2019  11:12

ՄԻԱՎ-ով պացիենտների կարդիոգրամայի վրա նշվում է QT միջակայքի մեծ փոփոխականություն։ Հենց այդ պատճառով է նրանց հաճախ սպառնում սրտի կանգից մահը, ինչպես պարզել են Ջոնս Հոփկինսի համալսարանին կից բժշկական դպրոցի գիտնականները։ Նրանց նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են Circulation ամսագրում։

The Health Site-ը հայտնում է, որ հետազոտության հեղինակների կարծիքով՝ իրենք կարողացել են խորացնել այն ընբռնումը, թե հատկապես ինչ ազդեցություն ունի ՄԻԱՎ-վարակը պացիենտների օրգանիզմի վրա ընդհանրապես եւ սրտանոթային համակարգի վրա մասնավորապես։ Իմանալով ՄԻԱՎ-ի եւ սրտի խնդիրների փոխկապակցվածության մասին՝ բժիշկները կկարողանան լրացուցիչ գնահատել ՄԻԱՎ-ով պացիենտների սրտի էլեկտրական ակտիվությունը՝ այն բանի համար, որպեսզի նվազեցնեն սրտի անսպասելի կանգի հավանականությունը, որը հաճախ ավարտվում է մարդու մահվամբ։

«Հիմնական ուղերձն այն է, որ պացիենտներին ՄԻԱՎ-ի ավելի վաղ սկսված բուժումը անհրաժեշտ է շարունակել հակառետրովիրուսային թերապիայի օգնությամբ եւ հետեւել արյան մեջ վարակի քանակին,- ասում է հետազոտության հեղինակ Ամիր Հերավին,- Սակայն նաեւ անհրաժեշտ է առողջ սննդի, ֆիզիկական ծանրաբեռնվածության, ծխելուց հրաժարվելու եւ դիաբետը բուժելու միջոցով նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկի ավանդական գործոնները։ Դա փոխհատուցում է առանց այն էլ լուրջ ճնշումը, որը ՄԻԱՎ-ը գործադրում է սրտի վրա»։

Հերավիի խոսքերով, առաջին անգամ ՄԻԱՎ-ով պացիենտների շրջանում սրտի անսպասելի կանգից մահացության աճ գրանցվել է 2012թ․՝ Սան Ֆրանցիսկոյի շրջանում։ Մինչեւ վերջին ժամանակներս դրա կենսաբանական պատճառները պարզ չէին։ Հետազոտության հեղինակները տեղեկատվության մեծ ծավալ են հավաքել 30 տարվա մեջ, որի ընթացքում գիտնականները հետեւել են 4 ամերիկյան քաղաքներից գեյերի եւ բիսեքսուալների առողջությանը։ Բացի այդ, նրանք կենտրոնացել են առանց ՄԻԱՎ-ի 534 եւ ՄԻԱՎ-ով 589 տղամարդկանց (որոնց մոտ արյան մեջ վարակի մակարդակն անորոշ է եղել՝ հակառետրովիրուսային թերապիայի հաշվին) մասին տեղեկատվության վրա։ Հետազոտության ընթացքում յուրաքանչյուր մասնակից ունեցել է անձնական էլեկտակարդիոգրաֆ՝ սրտի ռիթմին անընդհատ հետեւելու համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել