• Latest news

7 օգտակար մթերք՝ երկարակյացների համար

17 նոյեմբերի, 2019  20:49

Ստորեւ բերված մթերքները ամերիկացի մասնագետները խորհուրդ են տալիս ներառել ամենօրյա սննդակարգում բոլոր նրանց, ովքեր ուզում են պաշտպանել իրենց առողջությունը եւ ավելացնել կյանքի տեւողությունը։

Լոբազգիներ

Լոբին, ոլոռը, ոսպը եւ սիսեռը հրաշալի աղբյուր են բջջանքի ու բուսական սպիտակուցի համար, որոնք կայունացնում են արյան մեջ գլյուկոզայի մակարդակը եւ առողջացնում աղիքային միկրոֆլորան։ Առողջ աղիքային միկրոբիոմը, իր հերթին, օգնում է կարգավորել օրգանիզմում բորբոքային պրոցեսները եւ ամրապնդում է իմունիտետը։ Դիետոլոգ Սյուզաննա Դիքսոնի խոսքերով՝ շաբաթական պետք է ուտել առնվազն հինգ բաժին լոբազգի։

Ձու

Թեեւ ձուն շատ խոլեստերին է պարունակում, բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ այն չի ազդում արյան մեջ խոլեստերինի ընդհանուր մակարդակի վրա։ Հետազոտությունների համաձայն, մարդկանց մոտ, որոնք շաբաթական 7 ձու են ուտում, ինսուլտի վտանգը եղել է 12 տոկոսով ավելի քիչ՝ համեմատած նրանց հետ, ովքեր շաբաթական 2 ձվից քիչ են ուտում։

Կանաչեղեն

Կանաչ տերեւներով բանջարեղենները պարունակում են ֆոլատ, որը կենսականորեն կարեւոր է բջիջների աճի եւ արյան կարմիր բջիջների առաջացման համար։ Բացի այդ, կանաչեղենը պարունակում է կարոտինոիդներ։ Դրանք բարձրացնում են օրգանիզմում հակաօքսիդանտների մակարդակը, որոնք պաշտպանում են ԴՆԹ-ի մասնատումից եւ բջիջների քայքայումից։

Խաչածաղկավոր բանջարեղեններ

Խաչածաղկավոր բանջարեղենները հատկապես օգտակար են կանանց համար, քանի որ դրանք օգնում են նորմայի մեջ պահել էստրոգենի մակարդակը եւ կանխում են հորմոնների հետ կապված քաղցկեղային հիվանդությունները, ինչպիսին են կրծքագեղձի, ձվարանների քաղցկեղը եւ էնդոմետրիան։ Կանանց խորհուրդ է տրվում շաբաթական օգտագործել առնվազն 5 բաժին խաչածաղկավոր բանջարեղեններ։

Զեյթունի ձեթ

Այն օգնում է նվազեցնել բորբոքումները, իջեցնում է արյան ճնշումը եւ լավացնում ինսուլինի հանդեպ զգայունությունը։

Ճարպոտ ձուկ

Դիետոլոգ Սյուզան Շենկը նշում է, որ ճարպոտ ձկան օգտագործումը չափազանց օգտակար է ուղեղի առողջության համար։ Դրանց մեջ պարունակվող օմեգա-3 ճարպաթթուները եւ DHA-ն (դոկոզագեկսաենային թթու) սնում են ուղեղի բջիջները, կանխում հիշողության կորուստը եւ դեպրեսիան։

Ֆերմենտացված մթերքներ

Կաթնաթթվային մթերքները աղիներն ապահովում են օգտակար մանրէներով։ Դա հատկապես կարեւոր է տարեց մարդկանց համար, քանի որ աղիքային միկրոբիոմը ժամանակի հետ կորցնում է իր մանրէաբանական բազմազանությունը, որը շատ կարեւոր է ընդհանուր առողջության համար։ Իդեալական կլինի օրական օգտագործել ֆերմենտացված մթերքի թեկուզ մեկ բաժին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի