• Latest news

Գիտնականները պահանջում են արգելել անլար ականջակալները

18 նոյեմբերի, 2019  10:59

ԱՄՆ գիտնականների խումբը խնդրագրով դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը եւ ՄԱԿ՝ խնդրելով արգելել անլար ականջակալների օգտագործումը։ Նրանց խոսքով՝ անլար տեխնոլոգիաները հաճախ առաջ են անցնում ինչպես հետազոտություններից, այնպես էլ անվտանգության նորմերի կարգավորումից, եւ դա կարող է աղետալի հետեւանքներ ունենալ մարդկանց առողջության համար։

Նախազգուշացումը, թե միկրոալիքային ճառագայթումը պոպուլյար շատ անլար տեխնոլոգիաներից կարող է սպառնալիք ներկայացնել մարդկանց առողջության համար, հավաքել է 250 ստորագրություն։

Ինչպես նշել է բժիշկ, Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանի առողջապահության պրոֆեսոր Ջոել Մոսկովիցը, որն ուսումնասիրում է բջջային հեռախոսի ազդեցությունը մարդու ուղեղի վրա, որոշ անլար ականջակալներ «թույլ են տալիս հաղորդակցվել միմյանց հետ՝ օգտագործելով ինդուկցիայի մագնիսական դաշտը, այսինքն՝ մի փոփոխական մագնիսական դաշտը ձեր ուղեղի միջոցով կապի ազդանշաններ է ուղարկում մյուսի հետ կապվելու համար»։

Բժիշկ Մոսկովիցի խոսքով՝ առայժմ անգամ ուսումնասիրված չէ,  թե ինչպես են անլար տեխնոլոգիաներն ազդում ուղեղի վրա, էլ չենք ասում նորմատիվ ակտերի մասին, որոնք սահմանափակում են պոտենցիալ հետեւանքները, ուստի ավելի անվտանգ կլինի չօգտվել դրանցից՝ մինչեւ կլինեն կոնկրետ գիտական տվյալներ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է