• Latest news

Ինչո՞ւ իմաստ չունի հիվանդ վիճակում աշխատանքի գնալը

19 նոյեմբերի, 2019  09:47

Հիվանդ վիճակում աշխատանքի գնալն ուղղակի իմաստ չունի, պնդում են Բիրմինգեմի համալսարանի գիտնականները:

Slash Gear-ի փոխանցմամբ՝ բանն այն է, որ անհեթեթ մրսածության հետեւանքով զարգացող բորբոքումը ազդում է առույգությունն ու աշխատունակությունը պահպանելու ուղեղի ունակության վրա: Այս պատճառով հիվանդության ֆոնին գլուխը հաճախ ասես մշուշի մեջ լինի, կենտրոնացման խնդիրներ են առաջանում, դանդաղում է մտածելու արագությունը, բառերը շփոթում են: Պարզապես անհնարին է այսպիսի վիճակում արդյունավետ աշխատել, նշում են մասնագետները:

Նրանք փորձ են անցկացրել 20 երիտասարդի մասնակցությամբ, որոնց որովայնային տիֆի դեմ պատվաստ են ներարկել՝ ժամանակավոր բորբոքում առաջացնելու համար: Մասնագետներն այնուհետեւ մի քանի ժամ անց կոգնիտիվ ստուգում են կատարել՝ ուղեղի ակտիվության մոնիթորինգի հետ միասին: Ավելի ուշ մասնակիցներին ներարկել են ջուր, իսկ ուղեղի աշխատանքի թեստերը կրկնել են:

Հետազոտության մասնակիցների մոտ բորբոքման մակարդակին հետեւել են արյան անալիզով: Կամավորները չգիտեին, թե իրենց կոնկրետ ինչ են ներարկել: Չնայած բորբոքումը չի ներգործել գործադիր վերահսկողության վրա, բացասական ազդեցություն է ունեցել աչալրջության մակարդակի վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել