• Latest news

Կնոջ մոտ թոքերի քաղցկեղն ախտորոշել են «թավշյա» ափերի շնորհիվ

19 նոյեմբերի, 2019  12:11

Բրազիլիայից 73-ամյա կնոջ մոտ թոքերի քաղցկեղի մասին կասկածել են «թավշյա» ձեռքերի շնորհիվ: Այսպիսի կլինիկական դեպք է նկարագրվել New England Journal of Medicine-ում:

Պացիենտը տեղի մաշկաբանական կլինիկա է դիմել երկու ձեռքերի քորի եւ ցավի գանգատներով: Բշիշկները նկատել են, որ նրա ափերի բնական ծալքերն ու ակոսները չափից ավելի շատ էին արտահայտված, իսկ ընդհանրապես ափերը «թավիշի» տպավորություն էին թողնում: Պացիենտի մաշկային խնդիրները, նրա խոսքով, հայտնվել էին բժշկին դիմելուց 9 ամիս առաջ:

Բժիշկները պացիենտի մոտ դիտված վիճակն անվանում են ափա-ներբանային կերատոդերմիա կամ մաշկի պապիլյար-պիգմենտային դիստրոֆիա: Այսպիսի «թավշյա» ափը գործնականում միշտ կապված է թոքերի կամ ստամոքսի քաղցկեղի հետ:

Պացիենտը նաեւ 30 տարի օրական մեկ տուփ ծխախոտ է ծխել, տառապել է ծանր հազով եւ քաշի կորստով: Այս ամենը միայն հաստատել է բժիշկների կասկածը:

Կատարվել է պացիենտի կրծքավանդակի եւ փորի համակարգչային տոմոգրաֆիա, եւ ախտորոշումը հաստատվել է. նրա մոտ թոքերի քաղցկեղ կար: Նրան  նշանակվել է ռադիոթերապիայի հետ համակցված քիմիաթերապիա:

Կերատոդերմիան կարող է անցնել առանց բուժման, բայց այս դեպքում ո՛չ թոքերի քաղցկեղի բուժումը, ո՛չ քսուքների տեղային կիրառումը չեն օգնել:

Լուսանկարը՝ The New England Journal of Medicine-ի

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել