• Latest news

Կաղամարների շնորհիվ կստեղծվի գերարդյունավետ հակամիկրոբային դեղամիջոց. գիտնականներ

19 նոյեմբերի, 2019  17:22

Գիտնականները հույս ունեն նոր հակամիկրոբային եւ հակասնկային դեղամիջոց ստանալ կաղամարների շնորհիվ։ Կաղամարներն ունեն գեղձ, որը նրանց վերարտադրողական համակարգի մասն է կազմում եւ հետաքրքիր հակամիկրոբային հատկություններ ունի։

College of Liberal Arts and Sciences и School of Pharmacy-ի գիտնականները ուսումնասիրել են կաղամարի վերարտադրողական գեղձը, որը կոչվում է օժանդակ նիդամենտալ գեղձ, որի գործառույթը մինչ այդ վեճերի առարկա է հանդիսացել։

Հետազոտողները նկարագրում են ճկույթի չափի գեղձ, որն ունի հազարավոր բեղիկներ, որոնք մանրէները մղում են դոնդողանման թաղանթ, որը պատում է մոր 100-300 ձվերից յուրաքանչյուրը, նախքան նա դրանք կձվադրի ծովի հատակին։

Հետազոտողները ցույց են տվել, որ բակտերիալ ծածկույթի բացակայության պարագայում կաղամարների ձվերը ենթարկվում են սնկային վարակների։ Թիմը մանրէներից քիմիական լուծույթներ է պատրաստել եւ ցույց է տվել, որ դրանք ունեն հակամիկրոբային հատկություններ, որոնք ազդում են ոչ միայն կաղամարների հետ կապված սնկային վարակների, այլեւ Candida albicans-ի, որոնք կարող են առաջ բերել լուրջ եւ մահացու վարակ թույլ իմունիտետ ունեցող մարդկանց մոտ, օրինակ՝ ՄԻԱՎ կամ օնկոլոգիական հիվանդություններ ունեցողների մոտ։

«Շատ մարդիկ տառապում են Candida վարակից։ Մենք գիտենք, որ այդ քիմիական նյութերը կենսաբանական նշանակություն ունեն, եւ դրանք կարող են մեզ բերել դեղամիջոցի հայտնագործման»,- նշել է հետազոտական խմբի ղեկավար Մարսի Բալունասը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել