• Latest news

Բժիշկները ուռուցք են հայտնաբերել տղայի մոտ, որին «սիմուլյանտ» են համարել

19 նոյեմբերի, 2019  22:30

Անգլիայի Նյուքասլ-ափոն-Թայն քաղաքից 11-ամյա Չառլի Քարդի բժիշկները, դասատուները եւ նույնիսկ ծնողները 4 ամիս վստահ են եղել, որ տղան «սիմուլյանտ» է եւ իրականում հիվանդ չէ: Տղան բողոքել է հոգնածությունից եւ պարանոցի հատվածում թմրածությունից, սակայն նրան ոչ ոք չի հավատացել:

Ուսումնական տարվա սկզբից նա սկսել է բաց թողնել դասերը՝ բողոքելով առողջական վատ վիճակից: Դասատուները նրան խորհուրդ են տվել տաք հագնվել: Տղան շարունակել է բողոքել ա, քանի որ հոգնել են հոգնածությունից եւ պարանոցի հատվածում թմրածությունից, սակայն նույնիսկ ծնողները չեն կասկածել տղային:

Բժիշկները Չառլիի մոտ վիրուս են ախտորոշել, եւ թեթեւ բուժումից հետո, որը արդյունք չի տվել, նրան խորհուրդ են տվել դիմել հոգեբանի օգնությանը՝ որոշելով, որ երեխայի մոտ տագնապային խանգարում է, ինչի պատճառով նա մշտապես խաբում է:

4 ամիս անց զննության ժամանակ օֆտալմոլոգը նկատել է տղայի աչքերի նյարդի ճնշում. դա գլխուղեղի ուռուցքի ամենաակնհայտ ախտանիշներից է: Հետագա հետազոտությունները ցույց են տվել, որ տղայի մոտ իսկապես ուռուցք կա: Պարզվել է, որ նորագոյացությունն աճել է 6 ամսվա ընթացքում:

Բժիշկները հեռացրել են չարորակ ուռուցքի մեծ մասը:

Այժմ Չառլիի հայրը բոլոր ծնողներին խնդրում է երբեք չանտեսել երեխաների բողոքները:

«Լսեք ձեր երեխաներին, եթե նրանք ասում են, որ ինչ-որ բան այն չէ իրենց հետ: Մինչ այդ հիվանդությունն իմ տղան ուրախ էր, հումորի զգացում ուներ, սակայն դրանից հետո նա պարփակված դարձավ: Նա շատ է նիհարել, նրա մազերը եւ նույնիսկ հոնքերը սկսել են թափվել, նրա շուրթերը չորանում են, նա անընդհատ ցավ է զգում»,- ասել է նա The Daily Mail-ին տված հարցազրույցում:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է