• Latest news

Ինչո՞ւ մաքուր օդին սպորտով զբաղվելը կարող է վտանգավոր լինել առողջության համար

20 նոյեմբերի, 2019  18:40

Հարավային Կորեայից հետազոտողները կարծում են, որ ավելի լավ է սպորտով զբաղվել փակ տարածքում, քան մաքուր օդին: Խնդիրն այն է, որ օդի մեջ շատ թունավոր մասնիկներ կան, որոնք սպորտով զբաղվող մարդն ակտիվորեն շնչում է:

Մասնագետները գնահատել են այդ մասնիկների ազդեցությունը:

Երբ գիտնականները լաբորատորիայում այդ մասնիկների ազդեցությանն են ենթարկել մարդու մազերի ֆոլիկուլները, պարզվել է, որ դա հանգեցրել է մազերի աճի համար պատասխանատու սպիտակուցների մակարդակի նվազեցմանը:

Հետազոտողները ենթադրել են, որ ժամանակի սահմանափակումը, որը մարդը ծախսում է քաղաքների փողոցներում մարզումների վրա, կարող է արդյունավետ միջոց լինել մազաթափության կանխարգելման համար:

Սակայն հետազոտողները ցույց են տվել, որ օդի ցածր որակը կապված է առողջության համար ավելի լուրջ հետեւանքների հետ, քան մազաթափությունն է: Կեղտոտ օդն առաջացնում է ասթմա, քրոնիկ բրոնխիտ եւ սրտի հիվանդություններ, ինսուլտ եւ ծերունական թուլամտություն:

Ինչպես գրում է The Daily Mail-ը, Մեծ Բրիտանիայում աղտոտված օդը ուղիղ կամ անուղղակի կապ ունի տարեկան 36 000 մահվան դեպքերի հետ:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել