• Latest news

Ապուրները կարող են օգտակար լինել մահացու հիվանդության դեմ

21 նոյեմբերի, 2019  10:54

Մսից եւ բանջարեղենից պատրաստված որոշ ապուրներ կարող են ընդհատել Plasmodium falciparum վտանգավոր մակաբույծի կենսացիկլը, որն առաջ է բերում մալյարիա, պարզել են Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականները։

Ինչպես տեղեկացնում է MedicalXpress-ի մամլո հաղորդագրությունը, հետազոտողները վերլուծել են տնական 56 ապուրի նմուշներ, որոնց բաղադրատոմսերը փոխանցվել են սերնդեսերունդ եւ օգտագործվել տենդի բուժման համար։ Զտված լուծույթները ինկուբացրել են 72 ժամվա ընթացքում P.falciparum-ի տարբեր կուլտուրաների հետ։ Պարզվել է, որ 5 ապուր իրոք կարող են արգելակել մակաբույծի բազմացումը 50 տոկոսով՝ արգելակելով սեռական հասունացումը։

Ապուրների բաղադրությունը, որոնք արդյունավետ են եղել մալյարիայի դեմ պայքարում, տարբերվել է, դրա համար գիտնականներն առայժմ չգիտեն, թե հատկապես որ բաղադրիչները կարող են օգտակար լինել։ Դրանք պետք է որոշվեն գալիք հետազոտություններում եւ թեսթավորվեն կլինիկական փորձարկումներում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել