• Latest news

Ի՞նչ խախտումների մասին են հուշում ոտնաթաթի այրոցն ու ծակոցը

20 նոյեմբերի, 2019  20:28

Ոտնաթաթի տհաճ զգացողությունների մեծ մասը, այդ թվում այրոցն ու ծակոցը, առաջանում են գերհոգնածության պատճառով: Սակայն հաճախ այդ ախտանիշները կարող են հուշել վտանգավոր խախտումների մասին՝ դիաբետից մինչեւ ՄԻԱՎ վարակներ:

Մասնագետները նշում են, որ ոտնաթաթի այրոցն ու ծակոցը (պարեստթեզիա) կարող են պայմանավորված լինել ֆիզիոլոգիական պատճառներով. այդ դեպքում բժշկական միջամտություն չի պահանջվում: Այդ զգացողությունները կարող են նույն դիրքում երկար մնալու, անհարմար կոշիկ կրելու, ջրազրկման, ոտքերի սառչելու եւ նույնիսկ հոգնածության արդյունք լինել: Տհաճ զգացողությունները կանցնեն պարզապես լավ հանգստանալուց եւ հարմար կոշիկ կրելուց հետո:

Սակայն որոշ դեպքում դրանք կարող են առանձին օրգանների աշխատանքի խախտման ախտանիշներ լինել:

Այսպիսով, վերջույթներում ծակոցը, այրոցը, թմրածությունը կարող են վիտամին B12-ի պակասի պատճառ լինել, հաղորդում է OANews պարբերականը:

Բացի այդ, այդ զգացողությունները կարող են հուշել նաեւ հոդերի հիվանդությունների մասին՝ արթրիտներ, արթրոզներ կամ ռեւմատիզմ:

Այդ ախտանիշները կարող են առաջանալ ողնաշարի դեֆորմացիայի պատճառով, օրինակ՝ սկոլիոզ կամ միջողնաշարային գրիժաներ:

Հազվադեպ դեպքերում այրոցն ու ծակոցը կարող են վկայել ուռուցքային պրոցեսի մասին: Եթե ուռուցքը ճնշում է կողքին տեղակայված արյունատար անոթները, եւ դա խախտում է արյան հոսքը դեպի մարմնի մակերեսային հատվածներ, ոտնաթաթի վրա կարող է պարեսթեզիա սկսվել: Սակայն քաղցկեղի հետ կապված այրոցն ու ծակոցը կարող են այլ առանձնահատկություններ ունենալ. դրանք ժամանակի ընթացքում չեն անցնում, այլ, հակառակը, ուժգնանում են՝ վերածվելով ցավի:

Այսպես թե այնպես, եթե ոտքերում տհաճ զգացողությունները երկար ժամանակ չեն անցնում, ցանկալի է խորհրդակցել բժշկի հետ՝ խնդիրը պարզելու համար:   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել