• Latest news

Նիհարել առանց սպորտի․ 4 խորհուրդ, որոնք ձեզ կօգնեն

21 նոյեմբերի, 2019  09:45

Սպորտով զբաղվելն, իհարկե, օգնում է նիհարել, սակայն կան մարդիկ, որոնց դա այս կամ այն պատճառով հակացուցված է։ Կարելի՞ է արդյոք նիհարել առանց սպորտի։ Կարելի է, եթե հետեւեք այս հասարակ խորհուրդներին․

  1. Ավելի շատ սպիտակուցներ սննդակարգում

Սպիտակուցը շատ կարեւոր է ոսկորների առողջությունը պահպանելու համար, բացի այդ, այն օգնում է ավելորդ քաշի դեմ պայքարում։ Եթե ձեր սննդակարգում շատ սպիտակուցներ կան, դուք ավելի քիչ սովի զգացում կունենաք, եւ դա կօգնի ազատվել ավելորդ քաշից։

  1. Ոչ մի քաղցր ըմպելիք

Քաղցր ըմպելիքը ամենավատ բանն է, որ կարող է լինել սննդակարգում։ Էներգետիկները, գազավորված ըմպելիքները, նույնիսկ «բնական» հյութերը իրենցից ներկայացնում են միայն ավելորդ կալորիաներ եւ ոչինչ ավելին։ Եթե ուզում եք նիհարել, մի խմեք քաղցր ըմպելիքներ, խմեք ջուր, թեյ, սուրճ՝ առանց շաքարի։

  1. Զբոսանքներ

Եթե դուք չեք ուզում կամ չեք կարող զբաղվել սպորտով, գոնե զբոսնեք որքան հնարավոր է հաճախ։ Վերելակից օգտվելու փոխարեն ոտքով բարձրացեք։ Եթե որեւէ տեղ կարելի է ոտքով գնալ, մի օգտվեք տրանսպորտից կամ ավտոմեքենայից։

  1. Ոչ մի սթրես

Սթրեսը լավ կազմվածքի թշնամին է։ Փորձեք լինել հանգիստ եւ անպայման լավ քնեք։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել