• Latest news

Շուկայում կարող են հայտնվել կարճատեսության խորացումը դանդաղեցնող լինզաներ

21 նոյեմբերի, 2019  15:37

ԱՄՆ շուկայում եկող տարվա մարտին ունիկալ ապրանք կհայտնվի՝ առաջին կոնտակտային լինզաները, որոնք կդանդաղեցնեն 8-12 տարեկան երեխաների մոտ կարճատեսության խորացումը։

Ինչպես տեղեկացնում է «Ռեմեդիումը», խոսքը CooperVision-ի արտադրության MiSight լինզաների մասին է, որոնք կանոնավոր օգտագործման դեպքում կարող են մոտավորապես 50 տոկոսով դանդաղեցնել ակնախնձորի երկարելու պրոցեսը, որը կարճատեսության հիմնական պատճառներից մեկն է։

Այդ լինզաները նվազեցնում են նաեւ կատարակտայի առաջացման եւ ցանցաթաղանթի շերտատման ռիսկը միոպիայի ծանր ձեւ ունեցող երեխաների մոտ։

Լինզաները թեսթավորել են 3 տարի։ Հետազոտությանը ներգրավվել է 135 երեխա։ Ապացուցվել է, որ MiSight լինզաների օգտագործումը կարող է 59 տոկոսով դանդաղեցնել կարճատեսության խորացումը սովորական կոնտակտային լինզաների համեմատությամբ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել