• Latest news

Բուժաշխատողների 63%-ը բախվում է պացիենտների ոչ ադեկվատ պահվածքի եւ ագրեսիայի հետ. հետազոտություն

21 նոյեմբերի, 2019  22:27

Բուժաշխատողների 63%-ը բախվում է պացիենտների ոչ ադեկվատ պահվածքի եւ ագրեսիայի, իսկ 32%-ը՝ կոպտության հետ: Այս մասին ասվում է RNC Pharma վերլուծական ընկերության անցկացրած հարցման մեջ:

Շատ բուժաշխատողներ ասում են, որ եթե ոչ ադեկվատ պահվածքը քչացել է, ապա կոպտությունը «նորմա» է դարձել: Հարցվածներից շատերը ուշադրություն են դարձրել, որ պացիենտների կողմից ագրեսիայի դեպքերը հաճախացել են վերջին 2-3 տարում: Ընդ որում, ագրեսիվ են իրենց պահում ոչ միայն պացիենտները, այլ նաեւ նրանց հարազատները:

Երբեք կոպտության եւ ոչ ադեկվատ պահվածքի հետ չեն բախվել հարցված բժիշկների միայն 3%-ը:

Հոգեբանների խոսքով՝ հնարավոր է, որ բժիշկները, որոնք չեն նշել պացիենտների կողմից ագրեսիայի մասին, ինչ-որ հատուկ անձնական հատկություններ ունեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել