Բուժաշխատողների 63%-ը բախվում է պացիենտների ոչ ադեկվատ պահվածքի եւ ագրեսիայի, իսկ 32%-ը՝ կոպտության հետ: Այս մասին ասվում է RNC Pharma վերլուծական ընկերության անցկացրած հարցման մեջ:
Շատ բուժաշխատողներ ասում են, որ եթե ոչ ադեկվատ պահվածքը քչացել է, ապա կոպտությունը «նորմա» է դարձել: Հարցվածներից շատերը ուշադրություն են դարձրել, որ պացիենտների կողմից ագրեսիայի դեպքերը հաճախացել են վերջին 2-3 տարում: Ընդ որում, ագրեսիվ են իրենց պահում ոչ միայն պացիենտները, այլ նաեւ նրանց հարազատները:
Երբեք կոպտության եւ ոչ ադեկվատ պահվածքի հետ չեն բախվել հարցված բժիշկների միայն 3%-ը:
Հոգեբանների խոսքով՝ հնարավոր է, որ բժիշկները, որոնք չեն նշել պացիենտների կողմից ագրեսիայի մասին, ինչ-որ հատուկ անձնական հատկություններ ունեն:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր